Нарек Саргсян
Հիասթափության և հույսի միջանցքում
Հոգնել եմ իմ այս գորշ առօրյայից,
Հոգնել եմ այս անվերջանալի փնտրտուքներից։
Անորոշությունն ինձ խեղդում է,
Կարծես քայլում եմ խավարում՝ առանց ուղղության։
Ապրում եմ մի աշխարհում,
Ուր բոլորը մտածում են միայն
Իրենց անձնական շահի մասին։
Երբ մի հարցով պետք է օգնես,
Քեզ հիշում են, ջերմ խոսքեր ասում,
Իսկ հետո շատ արագ մոռանում
Մինչ նոր անհրաժեշտության ծագումը։
Հասարակությունը գնալով ապականվում է,
Ինչքան չարություն ու կեղծիք ես տեսնում
Սոցիալական ցանցերում և նրանց մեկնաբանություններում,
Փրկություն կարծես թե չկա։
Հիմա մտածում եմ՝ ինչպե՞ս ապրել այս հասարակությունում,
Ուր մարդիկ գնահատում են լոկ դրամը, ունեցած բնակարանը
Եվ թանկարժեք ավտոմեքենան։
Բայց պետք չէ հուսահատվել,
Ամեն ինչ այդքան էլ վատ չէ։
Հավատում եմ՝ դեռ կան մարդիկ,
Ովքեր այլ արժեքների կրող են,
Ովքեր գնահատում են մարդկային որակները,
Բարությունը, անկեղծությունը, այլ ոչ թե Կեղծ
պատեհապաշտությունը։
Խավարի մեջ ես կվառեմ իմ մոմը,
Ու կփնտրեմ իմ համախոհներին,
Որպեսզի համախմբվենք ու միասին
Փորձենք նոր արժեքներ տալ այս հասարակությանը։
Լուծումը միայն համախմբումն է,
Այլ ոչ թե բողոքելն ու իրականությունն անիծելը։
Մայիսի 22, 2025
Арам Хачатрян
Маскарад - Вальс