Мхитар Гош

Ուղտը ու նրա խնամողը

Ուղտը հարված ստացավ իր խնամողից և բարկանալով ասաց.

Տե՛ս, երբ տրտում եմ լինում, ինձ մի խփիր, թե չէ՝ կմեռնես իմ ձեռքով:

Խնամողը հարցրեց.

Ի՞նչ նշանով է արտահայտվում քո տրտմությունը, իմանամ, որ չխփեմ։

Երբ տեսնես ներքին շրթունքս կախված, ասում է ուղտը, և քայլելուս ժամանակ չլսես ոտքերիս ձայնը, ուրեմն տրտում եմ։

Դու միշտ այդ ես, պատասխանեց խնամողը, էլ ինչպե՞ս իմանամ:

Չարաբարոների մասին է առակս, որոնք միշտ բարկացած են և երբեմն պատրվակում են, թե այդպիսին են տրտմության պատճառով:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Рапсодия
Эдуард Багдасарян

Рапсодия