Комитас

Գարեգին Խաչատրյանին (1910, 15 մարտ, Ս. Էջմիածին)

Պատուական Խմբագրագետ,

Բարի եղէք և երկտողիս մի անկիւն շնորհէք «Տաճար» կիսամսեայ հանդիսում:

Անցեալ ԺԹ դարու երկրորդ կէսին, մասնաւորապէս Կ. Պոլսոյ հայ մամուլը հրատարակում էր հայ եկեղեցական երաժշտութեան մասին մի շարք ուսումնասիրական, քննադատական և մանաւանդ վիճաբանական յօդուածներ: Ներկայ 1910, 31 յունուար, թիւ 6 «Տաճարի» միջոցաւ բարեկրօն Տ.Աբրահամ քահանայ Էպէեան առաջարկում է, որ ես հրապարակ հանեմ իմ տեսութիւնները՝ շարականի խազերի մասին:

Իրաւ է, ես գտել եմ հայ խազերի բանալին և նոյնիսկ կարդում եմ պարզ գրուածքները, բայց դեռ վերջակէտին չեմ հասել. զի իւրաքանչիւր խազի խորհրդաւոր իմաստին թափանցելու համար, նոյնիսկ տասնեակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակն եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առ այժմ. մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են:

Այսպիսի զուտ մասնագիտական խնդիրների մասին անհնարին է գրել մեր պարբերական մամուլի էջերում այս պատճառներով. նախ՝ որ պարբերական մամուլի էջերը շատ սուղ են, երկրորդ՝ զուտ գիտական, տարիներ շարունակուող ուսումնասիրութիւններով հասարակութիւնն զբաղեցնելն աննպատակ է, երրորդ՝ խոշոր ու մեծաքանակ ծախս է պահանջում և չորրորդ՝ ուսումնասիրութեանս վերջակէտ չեմ դրել...

Թող հայ հասարակութիւնը ներող, մանաւանդ համբերող լինի, մինչև որ հնարաւոր չափով, կատարելապէս վերջացնեմ իմ տասն եւ վեց ամեակից աւելի տևող տաժանագին ուսումնասիրութիւններս: Յոյս ունեմ, թէ մօտիկ ապագայում, առանձին հատորներով, հասարակութեան սեփականութիւն պիտի դառնայ:

Աղոթակից Կոմիտաս Վարդապետ
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Колыбельная
Александр Спендиарян

Колыбельная

27 декабря 1965 г.
27 декабря 1965 г.
Играть онлайн