Усик Ара

Դու աշխարհի լույսն ես

Թե ո՞ւմ է նման երկնքի արքայությունը,
ես չգիտեմ,
բայց երկրի վրա իմ գանձը դու ես:
Ու տեսնելով քեզ՝
հավաքեցի իմ ընկերներին
և սիրո մասին խոսեցի այսպես.

Երանի հոգով ազատիս, որովհետև քեզնով պիտի լցվեմ.
երանի կորցրածիս, որովհետև քեզ պիտի գտնեմ.
երանի է համբերողիս, որովհետև քեզ պիտի ժառանգեմ.
երանի է ինձ, որ քաղցն ու ծարավն ունեմ քո մարմնի,
որովհետև պիտի հագենամ:

Այգեպանդ լինեմ, մարմնիդ պահապանը միակ.
առավոտյան գամ ու քեզ վայելեմ մինչև երեկո,
կեսօրին գամ ու նույնչափ հագենամ քեզնով,
գամ երեկոյան և ամբողջ օրվա հաճույքը ինձ տաս։
Ամառ լինեմ ու այգիդ.
չզրկես, ինձ վճարես արժանը և ասես՝
մի՛ նախանձեք, որ առատաձեռն եմ։

Երանի՝ որ տալիս եմ, որովհետև քեզ պիտի ստանամ.
երանի է, որ սրտով մաքուր եմ,
որովհետև քեզ պիտի տեսնեմ ու փառավորվեմ.
երանի՝ որ փնտրում եմ սեր,
որովհետև իմն է քո սիրտն ամբողջովին.
երանի է սիրողիս, որովհետև քո սերը պիտի կոչվեմ։

Ճշմարիտ եմ ասում,
հոգնած և բեռնավորված եկա քեզ մոտ,
կույր էի ու տեսնում եմ,
խուլ էի ու լսում եմ,
համր էի ու խոսում եմ։

Դու երկրի աղն ես, եթե պակասես, կանհամանամ ես.
դու աշխարհի լույսն ես, իմ քաղաքը,
որ տարածվել ես թևերիս վրա և չես կարող իմը չլինել։
Երանի է, որ քեզ ունենալուս համար
ինձ պիտի նախանձեն.
ցնծում եմ և ուրախանում,
որովհետև քո շնորհիվ բոլորի մեջ ամենալավն եմ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

На балконе
На балконе
Играть онлайн