Грант Матевосян

Զորակցություն

Արմատապես միահյուսվելով իր ժողովրդի հարատևորեն մեր պատմությանը, ընձյուղվելով մարդասիրության նրա կենդանի վերընթացից և զորացնելով այդ վերընթացի կենդանությունը,
բացահայտելով ու բացարձակելով, այլև նորովի արծարծելով իր արյունակցությունը յուրազգի մեծ մշակույթին, բխելով ուղղակիորեն այդ մշակույթից, որի շտկիչ վրձնահարվածը, որի լուսավոր ելևէջը, որի սերն ու ժպիտը իրենց վրա ունեն աշխարհի բոլոր մշակույթներն ու թերևս յուրաքանչյուր մարդ-արարած,
հաստատագրելով իր ժողովրդի պատմությամբ նվաճյալ մասնակցության իրավունքը այսօրվա և վաղվա աշխարհակերտման գործին և զատելով ու վտարելով բռնությունը ժողովուրդների մեկ և նույն երթի պողոտայից,
Ֆրանսիայի Ազգային ժողովը Հայոց մեր ցեղասպանությունը ցեղասպանություն կոչեց:
Համայն հայությանս դա չի կարող չգոհացնել, ջերմ գոհունակության ալիքը չի կարող չծփալ համայն հայության մակերեսով մեկ ի սփյուռս աշխարհի և այստեղ Հայաստան հայրենիքում, ինչպես որ վրդովմունքը չի կարող չպղտորել մեր բոլորիս մտքերն ու սրտերը՝ եթե, հնարավոր է, խորհրդարանի այդ որոշումը, դիմադարձվելով Ֆրանսիա-Թուրքիա, Թուրքիա-Աշխարհ, Աշխարհ-Ֆրանսիա շահերի միասնության խուլ պարսպից, վերադառնա խորհրդարանական սրահ ու մնա որպես երկժամյա ասուլիս այդ երկրի վեհության, հայոց մեր տվայտանքի, առհասարակ քաղաքակրթության, երրորդ հազարամյակ հին մեղքերից թոթափված մտնելու մասին:
Բոլոր դեպքերում այդ երկու ժամը, Խորհրդարանի տարեգրության այդ երկու էջը մեզ համար նշանակալից է. հայոց մեր կյանքի համաժամանակյա տարեգրությունը բանաձևում է, որ մենք ինքնության ենք կոչված, ասել է՝ մեր պատմության և ապագայի առջև կանգնած ենք լիովին այլ՝ ոչ հայեցողի կեցվածքով:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Сирень
Тигран Амасян

Сирень

Мужчины в каноэ с выносными опорами направляются к берегу
Мужчины в каноэ с выносными опорами направляются к берегу
Играть онлайн