Геворг Эмин
Սասնա սարեր՝ մեջ ամպերուն
Սասնա սարեր՝ մեջ ամպերուն,
Սասնա ջրեր՝ մեջ վիհերուն,
Ամեն սարին՝ մի վանք ու բերդ,
Ամեն ջրին՝ ջաղացի հերթ,
Ամեն քարից ջո՛ւր է գալիս,
Աչքն ո՜ւր թեքվեր՝ դո՜ւր էր գալիս.
Երկնուց իջնում էր մանանա՛…
Ի՜նչ մանանա՝
լավ մահանա՜,-
Որ սասունցի հարս ու աղջիկ,
Դաշտ իջնեին խունջի՜կ- մունջի՜կ,
Գազպայի տեղ՝ նա՜զ քաղեին,
Հոտաղ տղի սիրտ դաղեին.
Որ հայրական հին տան կողքին,
Անտառի մեջ, ժայռի գոգին,
Մի նորելուկ հա՛րս մայրանար,
Նոր օրորո՛ց գնար ու գար.
Բարին լինե՛ր, չաիր՝ չգա՜ր…
Հեյ վա՝խ, Սասնա բանձրի՜կ սարեր,
Հեյ վա՝խ, Սասնա քաղցրի՜կ ձորեր.
Զուռնան էսօր թե նվագեր՝
Եկող ամռան կարձագանքեր
Սասնա ամեն թուփ ու քարից.
Ու թե դհոլն էսօր թնդար,
Միչև աշուն, առանց դադար,
Ամեն գիշեր ու ամեն օր
Ժեռ- ժեռ քարեր Անդոկ սարից
Ցա՜ծ կիջնեին գլոր- գլոր…
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Александр Спендиарян
Ереванские этюды
Осень 1960 г.
Играть онлайн