Аветик Исаакян

Ծառա Սիմոնը

Վաղուց անցած-գնացած օրերից է այս վերհիշումը։
Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ Սիմոնը տարիներից ի վեր ծառայում էր նրանց մոտ. գոհ էին նրա աշխատանքից և թվում էր, որ ինքն էլ գոհ էր նրանցից։
Մի օր Սիմոնը ներկայանում է տանտիրուհուն և ասում.
Խանում, ներող եղեք, ես ուզում եմ տուն գնամ, մեր գեղը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց էլ չեմ ուզում ծառայել։
Ինչո՞ւ, Սիմոն ջան,– զարմացած հարցնում է տիկինը, չէ" որ մենք քեզ միշտ լավ ենք նայել, տարիներ շարունակ մեր տանն ես եղել, սովորել ենք իրար։ Հիմա ի՞նչ պատահեց, ասա սրտաբաց։ Թե ռոճիկդ քիչ ես գտնում՝ ավելացնենք։ էնպես լինի, որ գոհ լինես մեզնից և մեր տանը մնաս։
Չէ՛, խանում ջան, գիտեմ, որ ինձ հետ լավ եք վարվել, և ռոճիկիս մասին էլ գանգատ չունեմ, միայն թե ուզում եմ գեղ գնամ, ժամանակավոր. կարելի է մի քանի ամիս անց էլի ետ գամ։
Բայց ինչո՞ւ ես մնում այդքան երկար ժամանակ, գեղում ի՞նչ կա որ... Սիմոնը լռում է։
Մեկ էլ որ՝ չասացիր գնալուդ պատճառը։
Խանում ջան, ճշմարիտը որ կուզես իմանալ՝ ասեմ, վճռողական շեշտով պատասխանում է Սիմոնը, –ուզում եմ գնալ, որ էլ իմ անունը չլսեմ։ Չլսեմ անունս՝ ականջս հանգստանա։ Թե չէ, էս ինչ կյանք է, ես կխելռեմ։ Շարունակ, ամեն օր Սիմոն, սամավարը քցե, շո՛ւտ, շո՛ւտ արա։ Սամավարը քցում եմ, կրակը փչում եմ, մեկ էլ Սիմո՛ն, աղայի կոշիկները արի տար, շուտ սրբիր՝ բեր։
Վազում եմ, կոշիկները տանում, սրբում եմ շտապով, հանկարծ՝ Սիմո՛ն վազե ֆայտոն բեր, օրիորդը տեղ է գընում, շո՛ւտ, շո՛ւտ։ Վազում եմ ֆայտոն բերելու՝ սամավարը թողնելով իր բախտին, կոշիկները սրբելը կիսատ, ֆայտոնը բերում եմ։ Սամավարը եփել, ջուրը թափվել Է. նորից ջուր եմ լցնում, նորից ածուխ եմ քցում։ Մեկ՝ սամավարն եմ փըչամ, մեկ՝ կոշիկները սրբում։
Նորից անունս.
Տո՛ տղա Սիմոն, չայն ո՞ւր մնաց, բերաններս չորացավ։ Դեհ, գնա մի լիմոն Էլ բեր, միայն շո՜ւտ արա։
Մյուս կողմից աղայիս ձայնը.
Տո՛, Սիմոն, կոշիկ սըբե՞լ Էր, թե սենյակ սրբել։ Մի ժամ եղավ։ Շտապում եմ, շո՛ւտ արա։
Ձեռքս կոշիկի միջից չհանած՝ դռան զանգը տալիս են։
Սիմո՛ն, վազի՛ր, դուռը բաց, էդ միջոցին, մեկ էլ պստիկ տղան. Սիմոն, թռի մի տուփ պապիրոս բեր։ Դե՛հ, քեզ տեսնեմ... Դեհ, խանում ջան, բա ես ո՞նց անեմ, որ չխելռեմ։ Օրը հազար անգամ անունս լսում եմ.
- Սիմո՛ն, արի,
Սիմո՛ն, գնա,
Սիմո՛ն, տար,
Սիմո՛ն, բեր,
Սիմո՛ն, վազե,
Սիմո՛ն, թռիր,
Սիմո՛ն, Սիմո՛ն,
էլի
Սիմո՛ն, Սիմո՛ն...
էդ՝ ականջս խարտոցող Սիմոն անունը երազիս մեջ էլ եմ լսում, քունս հարամ է անում։
Տունը մարդ չեղած ժամանակ էլ պատերը ձեն են տալիս.
-Սիմո՛ն, Սիմո՛ն։
Անունս ինձ թշնամի է դառել, աչքիս գրողն է դաոել.
կատաղեցնում է ինձ, գժվեցնում է ինձ։ Կուզեմ փախչեմ աշխարհի ծայրը, որ զզվելի անունս էլ չլսեմ։
Չէ՛, խանում ջան, էլ ուժ չունեմ, հիմի շատ եմ խնդրում իրավունք տաս, երթամ մեր գեղը, մի քանի ամիս ականջս հանգստանա, հետո նորից կգամ։ Խոսք եմ տալիս, միամիտ եղեք...
1931

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ария и Токката для скрипки и фортепиано
Лазарос Сарьян

Ария и Токката для скрипки и фортепиано