Аветик Исаакян
Քեզ չըտեսնել` ուխտել էի
Քեզ չըտեսնել` ուխտել էի,
Բայց, ա˜խ,նորից հանդիպա.
- Քուրի՛կ, վերքըս լավ է հիմի,
Մի սև սպի տեղը կա;
Էն սև սպին սև ամպի պես
Սևցուց դեմքը արևի.
Ու ման կուգամ սև շուքի պես
Սարե˜ր, ձորե˜ր ամայի…
1899
Ալեքսանդրապոլ
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Тигран Мансурян
Солнце Осени
Галатская башня в лунном свете
Играть онлайн