Аветик Исаакян

Նվարդ Թումանյանին, 1919թ․

Սիրելի, սիրուն Նվարդ.
Ստացա գրածդ բարևները. բախտավոր պիտի լինեմ չափազանց այն օրը, երբ ձեր հարկի տակ հին լավ օրերի նորումը ապրելու «արժանանամ»:
Ես, եթե ճակատագիրը ուզենա, մարտ ամսին հայրենիքում կլինեմ – ազա˜տ, ապահով հայրենիքում, որի համար ընկան, մարեցին մեր ամենալավ աստղերն ու ծաղիկները. Անուններ չեմ ուզում տալ… Մեր շրթունքները պիտի մոռանան նրանց անունները, բայց մեր հոգիները միշտ պիտի այրվեն նրանց վշտով, կսկիծով ու կարոտով…
Ջերմ համբույրներս հայրիկիդ, մայրիկիդ, Մուշեղին, Աշխենին, քեզ, Անուշին, Համլիկին, Արեգին, Արփիկին, Սեդային և Թամարին:

Բարևներ մեր բոլոր բարեկամներին
Քո` Ավետիք

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ноктюрн
Арно Бабаджанян

Ноктюрн

Человек и город
Человек и город
Играть онлайн