Аветик Исаакян

Կովկասի հայոց հրատարակչական ընկերությանը, 1913թ․, հուլիսի 11, Կոլլոնժ

Հարգելի պարոններ.
Շնորհակալությամբ ստացել եմ «Պանի» հոնորարը լրիվ, սակայն գոնե մի նամակ չգրեցիք թարգմանության մասին:
Գրել էի նույնպես, որ նոր թարգմանական գործեր հանձնարարեք ինձ թարգմանելու. դրան էլ չպատասխանեցիք. չգիտեմ, ի՞նչ անեմ, որ հարկ համարեք պատասխանելու: Անշուշտ կարող էիք մի երկու տող գրել։
Ուրիշ բան չեմ կարող ենթադրել, - միայն ծուլություն։
Սրանով առաջարկում եմ հարգելի ընկերությանդ հետևյալը. Բյուրգերի՝ «Բարոն Մյանխհաուզենի արկածները», գերմաներենից. համաշխարհային հոչակ ունի, իբրև հանճարեղ գործ փոքրերի ե մեծերի համար, կլինի մոտ 200 երես:
Անդերսենի հեքիաթները ամբողջ գերմաներենից, նույն¬պես կլինի մոտ 6 - 700 երես:
Սերվանտեսի. «Դոն Քիշոտ Լամանշեցի» ֆրանսերենից, մոտ 8 – 900 երես:
Այս երեք գործերն էլ մշտական արժեք կունենան հայ գրականության մեջ, Հ. Հ. Ընկերությանը, խոսք չկա, որ պատիվ կբերեն։
Եթե սրանցից մեկնումեկի վրա գոնե առայժմ համաձայնություն կարողանաք կայացնել, խնդրում եմ, ինձ անմիջապես հայտնեք, ոբ ձեռնարկեմ գործին: Պայմանների մասին էլ, հարկավ, կգրեք, սակայն այդ երկրորդականն է։
Եթե վերջին երկուսը կախված է նյութական, համեմա¬տաբար մեծ գումարի հետ, աոաջինը, «Մյունխհաուզենը», ընկերության սովորական գրքերի շարքիցն է:

Հարգանքներով և բարևներով,
Ձեր՝ Ավետիք Իսահակյան

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Маркос и Маркос
Тигран Амасян

Маркос и Маркос