Аветик Исаакян
Յա՛ր, աչերըդ արեգական
Յա՛ր, աչերըդ արեգական
շողքով վառված ծովի նըման,
Աբրեշումե մազերդ արձակ
ծո՛ւփ-ծո՛ւփ կըտան հովի նըման,
Վար կընայես խղճուկ գերուդ
պարզ երկընքի մովի նըման,
Սիրտըս կայրես քնքուշ շնչով`
անմարելի բովի նըման:
Յա՛ր աչքերիս լուսը մարավ
քո կարոտով-սիրով լալեն,
Ողջ աշխարհի մալը կըտամ,
չեմ զըրկվի անգին լալեն,
Յա՛ր, գութ արա, կյանքիս գընով
թող մի քաղեմ թըշիդ լալեն,
Շեմքդ եմ ընկած, յա՛ր, խիղճ արա,
հողդ եմ լիզում սովի նըման:
Յա՛ր, թե մեռնիմ ոտներիդ տակ,
շահին-շահի թախտ է ինձի.
Փեշըդ քսվի գերեզմանիս`
փափագելի բախտ է ինձի.
Վըրաս թե լաս, արտասուքդ
անմահական դեղ է ինձի,
Սիրտըս նորեն կալեկոծվի
հնդստանու ծովի նման …
1906
Ղազարապատ
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Арно Бабаджанян
Ноктюрн
Портрет Варвары
Играть онлайн