Аветик Исаакян

Ձեր շարքերի մեջ կտրիճ ընկերներ

Ձեր շարքերի մեջ կտրիճ ընկերներ,
Կանգնած եմ` հոգիս հիացքով վառված.
- Դեպի կռվի դաշտ ազատ, անվեհեր
Գնում եք, թռնում փոթորիկ դառած:

Դուք ժողովրդի ազնիվ զավակներ,
Սուրբ ազտության հուրն է ձեր սրտում,
Վառե՛ք, բորբոքե՛ք քարեր ու սրտեր
Ձեր կյանքով շնչող մայր – հայրենիքում:

Ձեր հրացանը վրեժով լցրեք`
Ջարդեք ու փշրեք նամարդ թշնամուն,
Ու մահը ձեզնից հեռու կփախնի`
Փախնի, կըգտնի նամարդ թշնամուն:

Սլացե՛ք առա˜ջ, - և ետ մի նայեք,
Կռվե՛ք քաջի պես, քաջի պես ընկեք,
Կեցցե՛ ձեր մահը, որ կյանք կըծնի:

1900

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат