Александр Цатурян
Սիրելի ես, նվիրական, դու իմ քաղցըր հայրենիք․․․
Սիրելի ես, նվիրական, դու իմ քաղցըր հայրենիք,
Քո սուրբ ծոցում անցուցել եմ ես շատ օրեր երջանիկ.
Քո երկինքը անամպ, պայծառ, քո դաշտերը ծաղկավուն
Ինձ շատ անգամ ոգևորել, կյանք են շնչել իմ հոգուն։
Սիրելի եք և դուք, կուսանք իմ հայրենի աշխարհի,
Դուք նազելի, հըրապուրիչ, չքնաղ դստերք հարավի.
Ես շատ անգամ սիրականիս սըրտիս սերը երգելով,
Ե՛վ ձեր սերն եմ ես հիացած՝ փառաբանել իմ երգով։
Թո՛ղ ես այժմ բախտահալած՝ երկրե երկիր թափառեմ,
Թո՛ղ ես այժմ սիրուց զրկված՝ օր ու գիշեր արտասվեմ,
Դուք ինձ համար դարձյա՛լ քաղցր եք և մի՜շտ քաղցր կը մնաք։
Օ՜, հա՛յ աշխարհ իմ հայրենի՛ք և դուք, չքնա՛ղ հայ կուսանք։
1890, 10 հուլիսի
Մոսկվա
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Арно Бабаджанян
Mечты
Стремление
Играть онлайн