Александр Цатурян

Մի՛ հավատար

Մի՛ հավատար դու ծիծաղկոտ կյանքի խաղաղ վայելքին,
Հաճախ փայլուն, կեղծ դիմակ է շողում նրա չար դեմքին,
Որպես երազ. մեկ էլ տեսար, այդ վայելքը խաբուսիկ
Օդը ցնդեց և քեզ նորից ճնշեց կյանքի փոթորիկ։

Թո՛ղ քո առաջ կյանքը բանա հըրապուրիչ մի աշխարհ.
Ուր վայելես դու լիառատ օրեր անվիշտ ու պայծառ.
Թո՛ղ կախարդե նա քո ուշքը երջանկության տաղերով,
Թո՛ղ խոստանա նա հարատև քեզ մի վիճակ անվրդով...

Դու մի՛ խաբվիր, մի՛ հավատար այդ վայելքին հեշտությամբ,
Եվ կա՛ց զինված միշտ կյանքի մեջ հոգույդ բոլոր զորությամբ.
Զինվի՛ր տոկուն կամքի ուժով, զինվի՛ր սրտով քաջահաղթ,
Որ և՛ կյանքի փոթորկի դեմ դու մարտնչես անվհատ։

Դու շատ անգամ հոգս ու վշտից ուժասպառ և վաստակած
Կյանքի ծոցում քեզ կը գտնես անդորրություն քո փնտրած.
Սակայն երբեք մի՛ մոռանար, որ այդ հանգիստը կյանքի
Յուր մեջ գաղտուկ պահած ունի և՛ փոթորիկ տանջանքի...

Այդպես երբեմն և՛ լողորդին խաղաղ ծովը ժպտելով,
Խոստանում է նորան հասցնել նավահանգիստն անխռով.
Սակայն որքա՛ն գոռ ալիքներ մրրկածո՜ւփ, փրփրադե՜զ
Լուռ պահում է նա յուր կրծքում աչքից ծածուկ ու անտես...

1890, 10 հունիսի

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Концерт-рапсодия для виолончели
Арам Хачатрян

Концерт-рапсодия для виолончели

Плодотворная осень
Плодотворная осень
Играть онлайн