Александр Цатурян

Դարձյալ սիրո կյանք

Դարձյա՛լ սիրո կյանք, երջանի՛կ օրեր…
Ա՜խ, ինչպես սիրտս տրոփում է ուժգին.
Ուր էլ նայում եմ ժպտում է ինձ սեր.
Սիրո է փոխվել աշխարհն իմ աչքին։

Արև, արշալույս, ջինջ երկնակամար,
Աղբյուր ու գետակ, հովիտ ու անտառ,
Թռչուններ օդում, ծաղիկներ դաշտում
Բոլո՜րն էլ ինձ սեր, սե՛ր են ավետում։

Եվ նախկին հեգնված սիրույս վերքերից
Տառապող հոգիս՝ ամոքված նորից,
Որպես վանդակից ազատված թռչուն,
Օրհնում է նա կյանք, երկինք, բնություն։

Օրհնում է և՛ քեզ, իմ անգի՛ն ընկեր,
Դու քնքուշ ծաղիկ նոր սիրուս գարնան,
Ա՜խ, եթե քո այդ հրաշալի պատկեր
Շողա՜ր ինձ կյանքում մինչև գերեզման…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Небо пасмурно
Комитас

Небо пасмурно

Вид на море
Вид на море
Играть онлайн