• Մէկ-միասնական ուղղագրութեան հարցի մասին, ես արդէն քանի տարի, նստեմ թէ կանգնեմ, այդ նոյնն եմ բոռում։ Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սևանայ լճի խնդրից էլ աւելի վտանգաւոր քայլը, եղել է մեր ուղղագրութեան «բարե»փոխումը։
  • Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։
  • Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները (քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասած` շարունակել մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ սկսել է... մտածել։
  • Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից։
  • Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը։
  • ...Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան... Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ։
  • Մեր արմատները թերևս խորն են աւելի, քան բարձր է մեր սաղարթը։ Ով պատմութիւն ունի՝ չի կարող յետ չնայել։ Ով անցեալ ունի, չի կարող յիշողութիւն չունենալ։
  • Ճշմարտություն եմ ծախում, սարքովի...
  • Երբ իզուր հարց չեն տալիս՝ սուտ պատասխան չեն ստանում...
  • Չի կարելի ամուսնանալ նորին պայծառափայլություն ճշմարտության հետ, ինչպես արել ու անում են բանաստեղծ շատ-շատերը՝ ընկնելով անցողիկ հաջողության ետևից, դառնալով ՕՐԵՐԻ ԳԵՐԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԺԱՄԱՆԱԿԻ ԹԱՐԳՄԱՆԸ։
  • Բանաստեղծը պետք է լինի խուսափող՝ ոչ թե ՀԱՂՈՐԴԱՎԱՐ-ԴԻԿՏՈՐԻ պես, այլ խուսափող ժողովրդի և դարաշրջանի։
  • Հարկավոր է կրել իր մեջ ժամանակը, սակայն կրել նրա ԿՇԻՌԸ և ոչ թե ԲԵՌԸ, պահել նրա ԱՐԺԵՔԸ և ոչ թե ԳԻՆԸ, ունենալ նրա ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ և ոչ թե ԱՊՐԱՆՔԸ, լինել նրա ՍՆՈՒՆԴԸ և ոչ թե եվրոպացիների ասած պարտադիր ԱՍՈՐՏԻՄԵՆՏԸ։
  • Առանց կենսագրական տարրի՝ բանաստեղծություն և, առհասարակ, գրականություն չի եղել ու չի կարող լինել։ Բայց բանաստեղծը սովորական մարդ չէ, որ խոսի միայն իր անունից. այդպես կարող են վարվել միայն միլիոնավոր հիվանդները, որոնք կոչվում են գրամոլ։ Բանաստեղծը ծնվում է խոսելու ԻՐ ԲԵՐԱՆՈՎ, բայց ԲՈԼՈՐԻ ԱՆՈՒՆԻՑ, իր կենսագրությունից, որ կենսագրությունն է հասարակության ու դարաշրջանի։
  • Նյարդերը արվեստագետի նվագարանն է, բայց ոչ երբեք դահլիճը։ Իրավ արվեստագետը նվագում է ոչ թե նյարդերի վրա, այլ նյարդերով սեփական, ոչ թե արցունք կորզելով, այլ արտասվելով ինքն իր մեջ, ոչ թե տանջելով, այլ տանջվելով ինքնին։
  • Բանաստեղծ լինել և չունենալ ազգային պատկանելություն՝ անհնարին է, ինչպես հնարավոր չէ լինել լույսի ճառագայթ և չանդրադառնալ ջրում։
  • Այո՛, մեր նախնիները մեզ աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել։ Բայց մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է։
  • Չկա ավելի խոշոր զգացում, քան հայրենասիրությունը։ Եվ սխալվում են հները՝ կարծելով, թե «սերը կույր է»։ Համենայն դեպս, չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում, այն էլ մի այնպիսի հայրենիք, որպիսին մերն է։
  • Մեր դարում չի կարելի լինել գրող և բանաստեղծ առանց կրթության...
  • Չպիտի մոռանալ, որ եթե գինին հնությունից թնդանում է, ապա պոեզիան հնությունից քաղցրանում է։
  • Ամեն մի ճշմարիտ ու մեծ արվեստագետի մեջ ննջում է հեղափոխականը։
  • Այո՛ դասականներից պետք է սովորել, բայց առաջին հերթին պետք է սովորել նրանց նորարարական «խևությունը»։
  • Եթե նրանք՝ գիտնականները, ուզում են Աշխարհը բացատրել, բանաստեղծն ուզում է Աշխարհը գնահատել։ Իսկ գնահատելու մեկ չափ ու կշիռ կա՝ «ճշմարտությունը...»։
  • Ես ինձ շատ ավելի հուզական-զգացմունքային բանաստեղծ եմ համարում, քան իմ այն բանաստեղծ-ընդդիմախոսները, որոնք երդվում են հույզի ու զգացմունքի անունով։
  • Քննադատը... պիտի գրողից հասակով լինի՝ եթե ոչ բարձր, ապա գոնե նրա չափ։
  • Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»։
  • Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։
  • Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
  • Երբ կյանքն ստիպում է դավանել նոր հավատի, ապա երեկվա կուռքերին չհետևելը ոչ նրանց անտեսումն է, ոչ էլ սրբապղծություն, այլ նրանց գոյության շարունակությունը՝ նոր պայմաններում, նոր կենսընկալմամբ...
  • Կան բանաստեղծներ, որոնք իրենց փառքը թաղված են տեսնում իրենց թաղումից առաջ։ Եվ կան բանաստեղծներ, որոնք իրենց փառքը իրենց հետ գերեզման են տանում։
  • ...Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, որ այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածելակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով, և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն։
  • Ճշմարիտ արվեստագետը «նոր ձև» որոնելու նկրտում չի ունենում... Արվեստագետն ունի միայն մեկ մտահոգություն՝ իր ասելիքն արտահայտելու մտահոգություն։ Երբ կա ասելիք, ապա դա չի կարող չբերել արտահայտման իր ձևը...
  • Ձևի հարց, եթե ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ դատենք, չկա էլ, որովհետև կա միայն ԽՈՐՔԻ ՀԱՐՑ։
  • Ժխտել ավանդույթը նույնն է, ինչ ժառանգության ժխտումը, ոչ միայն հիմարություն չէ, այլև խելագարություն։
  • Արվեստի բնագավառ մտնել և չփնտրելը նույնն է, ինչ որ որսի գնալ ու շուրջը չնայել։ Բայց ամեն դեպքում կարևորը ՈՐՍԱԾՆ է և ոչ թե ՇՈՒՐՋԸ ՆԱՅԵԼԸ, ինչպես որ կարևորը ԳՏՆԵԼՆ է և ոչ թե ՓՆՏՐԵԼԸ։
  • Ճշմարիտ, իրավ բանաստեղծի մտքովն էլ չի անցնում դուր գալը, սիրողը կսիրի, այսօ՞ր, թե՞ վաղը՝ նրա հոգը չէ։
  • Որքան անկեղծ է, որքան իսկապես «ինքն իր հետ» է բանաստեղծի խոսակցությունը, որքան մոռացության է տված «ականջ դնող աշխարհը», այնքան մեծ է բանաստեղծը, այնքան ավելի կգնահատվի նա՝ եթե ոչ այսօր (որ այնքան էլ կարևոր չէ), որքան վաղը (որ վճռական է)։
  • Մեծի մեծարումը կարող է գովք կարծվել,բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի նա բարձր է գովքից էլ,գովաբանությունից էլ։
  • Հայոց աշխարհն ունի շատ վայրեր որտեղ ապրելն ու աշխատելը մեծ պատիվ է ։ Օշականում ապրելը մեր առաջին ուսուցշի անունը կրող դպրոցում սովորելը մեծ պատիվ և նույնքան էլ մեծ պարտականություն է ։ Ջանացեք արժանին դառնալ այդ մեց պատվին և ձգտեցեք հնարավորին չափ կատարել այդ մեծ պարտականությունը։
  • Համաշխարհային արվեստի պատմությունը, վերջին հաշվարկով, այլ բան չէ, քան պատմությունը նորարարության։ Ըստ որում, լինել նորարար՝ չի նշանակում ասել «ոչ»։«Ոչ» են գոռում պոռոտախոսները կամ պարզապես հովկուլները։ Նորարարը «ոչ» չի գոռում, նորարարն ասում է «այո, բայց․․․»։ Եվ չի ասում «Օվսաննա», այլ հարցնում է՝ «հո՞ երթաս»։ Եվ մրմնջում՝ «փառքդ շատ, տե՜ր», այլ ասում է՝ «շօշափեցե՛ք զիս և տեսեք․․․»։
  • Իբրև մոր նայել և իբրև մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր և մայրախնամ զավակերը՝սկսած Մաշտոցի ու մեր առաջին թարգմանիչների միջև․․․Վարուժան ու Չարենց։
  • Գալով անհիշելի ժամանակներից, անցելով բազում դարերի միջով, շփվելով բազմաթիվ ազգերի լեզուներին՝ հայոց լեզուն մի յուրահատուկ հանագիտարան է անհիշելի ժամանակների, բազու դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով ՝ մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին: Նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության:
  • Խաղալ գրականության հետ, նշանակում է խաղալ ժողովրդի ոչ միայն ներկայի, այլև ապագայի հետ, է՝լ առավել մի այնպիսի ժողովրդի, որպիսին է մերը, որի համար գրականությունը շատ հաճախ փոխարինել է պետությանն ու ազգային կյանքի վարչությանը: