• Ուժասպառ նա շատ էր եղել, իսկ հոգնած՝ երբեք։
  • Մարդուն միշտ չէ, որ անհրաժեշտ են հաց, ջուր, քուն, տաք անկյուն, բայց միշտ պետք է կանացի քնքշություն՝ մո՞ր, քրո՞ջ, կնո՞ջ, աղջկա՞, միայն թե կանացի. այդ ամենազոր, ամենաբուժիչ, ամենակենսատու էլիքսիրն աշխարհում։
  • Մարդու մեջ, եթե նա մարդ է, ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ պետք է արտահայտվի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ, ցցուն... եթե դա ուրախություն է, ապա լեռան պես բարձր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ, սեր՝ հեղեղի պես խորը։
  • Ստորջրյա խութի նման անհասկանալի ու թաքնված մարդը մի օր ինքն է ընդհարվելու իրեն ու խորտակվելու։
  • Ժամանակն ունի երկու ապաստան՝ անցյալի հուշերը և ապագայի երազները։
  • Կարեկցությունը միշտ նսեմացնում է կարեկցվածին։
  • Չունենալով իր անձնական կյանքը՝ մարդը, կամա թե ակամա, ապրում է ուրիշի կյանքով։
  • Ավելի լավ է այսօր մազերդ խանձվեն, քան վաղը գլուխդ այրվի։
  • Գոյություն ունեն սպանության հազարավոր միջոցներ, բայց դրանցից ամենից սարսափելին խղճահարությունն է։