Մարդու համար ծննդից ու մահից ավելի կարևոր ոչինչ չկա։ Ծնվելիս նա ոչինչ չգիտեր, մեռնելիս նա ամեն ինչ գիտի։
Ոչ մի գազանություն այնքան զազրելի չէ, որքան մտքի գազանությունը։ Ոչ մի հանցանք այնքան քսմտելի չէ, որքան հոգեկան հանցանքները։
Փքուն, գեղեցիկ բառեր գործածող հեղինակն ինձ հիշեցնում է գավառացի անճաշակ հարուստ կին, որ գեղեցկության համար մի քանի շար ոսկի ու մարգարիտ է կախում վզին ու բոլոր մատները զարդարում մատանիներով։ Պետք է գործածել այնքան բառ, որքան հարկավոր է իրը և այս կամ այն վիճակը տալու համար։ Ավելորդ բառը մթագնում է պատկերը։
Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական և ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»։
Բանաստեղծի համար չկա ավելի բարձր բան, քան ճշմարտությունը։
Կյանք. - ահա բոլոր բանաստեղծության, բոլոր գեղեցկության, բարձրի, վսեմի, վսեմագույնի միակ ու զուտ աղբյուրը։
Համաշխարհային գրականության մեջ, սկսած Շիրվանզադեից և Սերվանտեսից մինչև մեր օրերը, միայն այն երկերն են դիմացել ժամանակի կործանիչ ազդեցությանը, որոնք կարելույն չափ խերն են թափանցել կյանքը։
...Գրողը պետք է յուր տենդենցիան հիմնի հոգեբանական անհերքելի փաստերի վրա, որպեսզի նրա գրվածքով ընթերցողը ոգևորվի։
Լեզուն կազմվում է ամբողջ ազգի հոգեկան, մտավոր, պատմական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ամբողջությունից։
Ոճը անհատի ներքին աշխարհի ծնունդն է, նրա արտահայտիչը։ Կարելի է գրել միևնույն լեզվով, բայց միանգամայն տարբեր ոճով։
...Ահա թե ինչու արդարացի է այն ասացվածքը, թե ոճը՝ ինքը հեղինակն է, ինչպես և արդարացի կլինի ասել, թե լեզուն՝ ինքը ազգն է։
Ո՛չ, իսկական ռեալիստը արձանագրողի ճշմարտությամբ և հավատարմությամբ չի նկարագրում կյանքի երևույթները, հազար անգամ ոչ. ռեալիստը լուսանկարիչ չէ կամ ստենոգրաֆ. նա նույնչափ հնարագետ է, որքան մի ռոմանտիկ կամ կլասիկ։
Դրամատուրգը պետք է լինի հոգեբան, բայց նրա հոգեբանությունը պետք է արտահայտվի գործող անձանց գործով և ոչ սեփական խոսքերով։ Այն պետք է լինի օբյեկտիվ և միանգամայն ազատ հեղինակի բռնությունից։
Ընթերցողը. ահա միակ դատավորը գրողի։
Չկա կյանքից ավելի գեղեցիկ բան...
Ինչ ուղղությամբ ուզում եք գրեք. միայն թե մեզ տվեք մարդն իր վարմունքներով. կյա՛նք տվեք, հուզեցե՛ք, ապրեցրե՛ք մեզ։
Գրողը ինքը և ուսուցիչ է, և՛ քննադատ։ Եթե մի գրող պատրաստ չի դրա համար, ավելի լավ է՝ չգրի։
Նրանք եթե քննադատներից պիտի սովորեն գրելը, ավելի լավ է՝ չգրեն։
Գրողը պետք է զարգացած լինի և աշխարհ տեսած։
Աշխարհի ամենամեծ և ամենախոր գրողը մնում է դարձյալ Շեքսպիրը։
Անդրկովկասն իմ հայրենիքն է, Ադրբեջանը՝ ծննդավայրս, Թիֆլիսը՝ իմ գրական գործունեության օրրանը, իսկ Հայաստանը նոր որդեգրել է ինձ։
Գրողը մի տեղ չպիտի նստի։ Պետք է հաճախ ճամփորդել, ճամփորդել ու գրել։