Shushanik Kurghinyan

Սիրում եմ․․․

Սիրում եմ գարնան արևը պայծառ,
Նոր կյանք եմ առնում նրա ջերմի տակ․
Փթթում են որպես ծիլ, ծաղիկ ու ծառ՝
Գարուն մտքերիս ծավալն անտակ։

Ախորժ ջերմություն կայտառ հոսանքով
Իմ երակներում խաղում են, հուզվում,
Սիրտս՝ սիրով լի, անհուն գգվանքով
Ամենքին սրտանց համբուրել ուզում։

Ջինջ արևի տակ՝ չեմ ատում մեկին,
Ինչպես սառ ձմռան գիտեմ ես անել․
Եվ շուրջս տիրող վիշտն անմեկին
Թափը հույսերի չի կարող վանել։

Արևի նման լույս է իմ ճամփան,
Իսկ ապագայիս բարձունքը՝ շքեղ․
Եվ ինձ են ժպտում շուրջս ամեն բան,
Գոհունակ շշուկ սուլում ամեն տեղ։

Զրկանքից ճնշված իմ թույլ ուսերին
Անհայտ խորքերից թևեր են կպչում,
Մերթ սավառնաթև հպվում բույսերին,
Մերթ ըմբոստացած եթեր եմ թռչում․․․

Սիրում եմ գարնան՝ մուսայիս փախուստ,
Հատնումը տխուր, տրտում ցավերիս․
Եվ այլափոխման հանդեսն է վերուստ,
Որ լվանում է վերքերը սրտիս․․․

1907 թ. 2 ապրիլի

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

Spanish dancer, 1901
Spanish dancer, 1901
Play Online