Shushanik Kurghinyan

Փուշն ու ճամփորդը

Փուշը մտել էր ճամփորդի ոտքը․ ո՛չ դուրս էր գալիս, ո՛չ էլ թող­նում, որ մարդը անցավ գնար իր ճամփով։

Անիծված փուշ, ասաց ոտքը, ավելի լավ չէ՞ր լինի տեղդ մնայիր ու ազատ ապրեիր հիմար մացառիդ վրա։

Բայց չէ՞ որ դու խանգարեցիր ինձ ազատ ապրելու։

Ինչպե՜ս, զարմացավ ոտքը։

Շատ հասարակ կերպով։ Դու կոխեցիր ինձ, տրորեցիր․ միևնույն չէ՞ ինձ համար այժմ ուր և ինչպես մեռնելը։

Be the first who will comment on this
Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor