Shushanik Kurghinyan
Մոլորվածներին
Ձեր սև շարքերին երբե՛ք չեմ ատում․
Այդպես է կյանքը, դուք՝ կյանքի ծնունդ․
Մոլոր տենչերիդ իմ սիրող սրտում
Երբեք չբացի գարշանքի անդունդ։
Կանցնի բռնություն․ վերածնության
Արշալույսի հետ կզարթնեք և դուք․
Գիտակից միտքը անդորրի խթան
Չի թողնի երբեք գերի կամ ստրուկ։
Սև հարյուրներիդ ջինջ լույս կը տեղա,
Մեղքը ձեզանից կընկնի խո՜րթ, հեռո՜ւ․
Մինչ այժմ արյունոտ ձեռքը կը դողա՝
Զոհելու մարդուն կրքին քինառու։
Եվ տխրահռչակ անցյալը նախճիր
Սրտանց կը ձգտեք հավերժ թաղելու․
Նոր, բյուրեղացած կյանքում անոճիր
Ազնիվ գործերի կը դիմեք հլու։
1908 թ. 18 հունվարի
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Elen Yolchyan
New sky for Moon
Sacrifice of Abraham
Play Online