Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին  
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:
Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն  
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա   ամոթխած
Կարմրություն:
Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի  
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում 
Կմարի…

