Արևը - որպես մի ոսկի թիթեռ
Արևը   որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա   ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա   ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա   մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա   ու կապույտ է դեռ…

