Եղիշե Չարենց

Արևը - որպես մի ոսկի թիթեռ

Արևը որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա ու կապույտ է դեռ…

Յատուկ Երաժշտություն
Ապարտակ - Ադաջիո
Արամ Խաչատրյան

Ապարտակ - Ադաջիո

Ինքնանկար
Ինքնանկար
Խաղա առցանց