Արևն իջավ:- Մոտ է ծիրին
Արևն իջավ:   Մոտ է ծիրին:  
Փա՛ռք հրաշեկ երկնավորին:
Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ է նա մեզ` վառված վերուստ:
Արևը   մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք:
Արևը, որ խե՛նթ է հիմա,
Արևը   կյանք, արևը   մահ:
Նա է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն:  
Բայց զո՜հ է նա` վառված վերուստ  
Ու չի տանի դեպի կորուստ...

