Եղիշե Չարենց

Արևն իջավ:- Մոտ է ծիրին

Արևն իջավ: Մոտ է ծիրին:
Փա՛ռք հրաշեկ երկնավորին:

Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ է նա մեզ` վառված վերուստ:

Արևը մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք:
Արևը, որ խե՛նթ է հիմա,
Արևը կյանք, արևը մահ:

Նա է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն:
Բայց զո՜հ է նա` վառված վերուստ
Ու չի տանի դեպի կորուստ...

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Ուխտավորների ժամանումը Սևան
Ուխտավորների ժամանումը Սևան
Խաղա առցանց