Ատրպետ

Շխնոց

6

Էլ հույսը բոլորովին կտրվել էր։ Արդեն մի ամբողջ շաբաթ անցել էր կարկտի օրից, և արևի ջերմությունը, գիշերվա ցողը, հողի ուժը չէին կարողացել փշրված և տափակացած ցորեն ի ու գարու եղեգները բարձրացնել։ Մինչև անգամ որպես խոտ կամ դարմանցու չէր կարելի քաղել արտերից, որոնք օրեցօր փչանում էին։ Գյուղացին մնացել էր ձեռքերը ծալած, ո՛չ հորում ցորեն, ո՛չ ամբարում ալյուր և ո՛չ էլ տաշտում հաց ուներ։ Սովի սոսկալի պատկերը յուր քստմնեցուցիչ տեսարաններով նկարվում էր շինականի մտքում և նա դողդողում, սարսռում էր, մտածելով չարատանջ աշնանը հաջորդող տաժանելի ձմռան մասին։

Պարբերաբար քաղցին ու տկլորությանը դիմադրող հողագործը վարժվել էր չարքաշ կյանքին և ամեն միջոց գործ էր դնում միշտ, մի կերպ յոլա գնալու ներկա տագնապում, բարեհաջող ապագայի հուսով։ Եթե ցորեն-գարին անգութ հարստահարիչները, վաշխառուները և կամ բնության ավերիչ ձեռքը խլում, փչացնում է, շինականին մնում էր յուր անասունների նման բույսերով, վայրի խոտերով և սրանց արմատներով կերակրվել։ Ինչպես մուկը կտրում է, փչացնում է մարդու դառն աշխատանքով ցանած ու աճեցրած ցորենն ու կրում իրենց համար գետնի տակ, այս ու այն կողմն ամբարում, ձմռան թքին իրեն պաշար պատրաստում, այդպես էլ մարդիկ բահ ու փետատ ձեռք առած, ընկնում են հանդի մեջ մկների ժողոված ատոլն ու կոճղեզը իրենց տունը կրելու։ Բայց այս բույսերով որքա՞ն էլ առատ լինին, ապրելն եթե անհնար չէ, անտանելի է։ Էլի պետք է աշխատել, ընկնել դեսուդեն և քիչ ալյուր, ցորեն, կորկոտ ձեռք ձգել և քչից-շատից տան թթխմորը գոնե չպակսեցնել, առանց որի հայ գյուղացին չի կարող ապրել։ թթխմորը գոնե չպակսեցնել, առանց որի հայ գյուղացին լի կարող ապրել։

Արդեն այս տագնապալի օրերում շինականին իր ամբողջ անցյալը յուր լավ և վատ գույներով ներկայանում է երևակայությամբ։ Այդ բանը նրան քաջալերում է և թույլ չի տալիս քաղցր կյանքից ձեռք քաշելու, ապագայի քաղցրագույն հույսով։ Հիշում է, որ նա ունեցել է բարեհաջող տարիներ, լիքն են եղել հորերը ցորենով և քիլարները՝ բարով։ Բաց է եղել նրա պահեստը ո՛չ միայն անցորդի, աղքատի, այլ մինչև անգամ սարի այս ու այն կողմի ազգակիցների համար, որոնք իրեն պես պատահարներից ընկճված, եկել ու պարկերը լցնելով առատությամբ, տարել ու ապրել էին։ Հիշում է, օր ինքն էլ փոխադարձաբար գնացել է, բերել ու սև օրերը անցկացրել։ Ավելի ևս այդ օրերը հիշում է, թե ում փոխ է տվել և ում ցորեն կամ մի ուրիշ նյութ պարտք ունի։ Նեղ օրում պահանջները ուզելը ամոթ չէ, պարտապանը, պահանջատիրոջ կարոտությունը աչքի առաջ ունենալով, ձգտում է վերադարձնել պարտքը և փոխարինել բարիքը։

Վարդևան աղբա՛ր, ասաց մի օր նրա հարևան Մարուքը, թե կարելի է թոխլիների գինը տաս, գիտես մեր հալը։ Գիտեմ, որ քու էլ միջոցդ շատ լավ չէ, մանավանդ որ թոխլիներն էլ տարիր քաղաք, այն դատարանի անդամների բերանը ոսկոր գցեցիր, քեզ էլ օգուտ չբերեց, բայց մեր վիճակը խո՞ լավ գիտես, մի թիզ արտերս չազատվեց… Փառք աստծո՜ւ, էլի քու արտերից մեկ-երկուսը կքաղվի, հերկերդ փրկվեցին խշմից։

Մարուք աղբա՛ր, աստված գիտե, մոլորվել եմ․․․ Մտքիցդ չանցնի, թե Վարդևանը մոռացել է պարտքը կամ քեզ խաղցնում է… Միտքս դրել եմ մոզիկներս ծախել և նախիրն եմ ուղարկել, որ լավ գիրանան։ Ուզում ես հիմիկուց գին դնենք, վեր առ, չես ուզում, մնա՛, աշնանը ծախեմ և թոխլիներիդ գինը տամ։

Ինչպես ուզում ես, այնպես արա, միայն մի՛ մոռանալ, որ շատ նեղության մեջ ենք։

Խոսքս խոսք է, վստահ գնա գործիդ։ Դեռ հազիվ ճանապարհել էր Վարդևանը Մարուքին, ինքն էլ շշմած մտածում էր անելիքի մասին, երբ նրա դուռը կտրեց մի ուրիշ հարևան, որից մի լիրա էր փոխ առել Վարդևանը ու դատաստանական գործադիր մարմնի ներկայացուցչին տվել որպես վարձ։

Այն մի լիրան, Վարդևան աղբար, հոգուդ մատաղ։ Մուտուրկանցուց մի սոմար ցորեն գնեցի, կալին պիտի տա, այսօր նեղություն ունի եկել է, պահանջում է։

Մի լիրա՞ն․․․ Բայց փող չունե՛մ, ճար չկա։ Չի սպասել մի տասնևհինգ օր. Ղարսից՝ Գեդևոնիցս փող պիտի գա, իսկույն կտամ։

Հավատացի՛ր,շատ նեղն եմ, մարդը եկել է դուռս, չտամ, վախենամ ցորենը թանկե, հետո մանր ու խոշորս նեղության մեջ գցեմ…

Մի տեղից գտի՜ր, Մարգար ջան,արևս վկա՛, Գեդևոնիցս փող ստանալուն պես առաջին անգամ բերեմ քեզ վճարեմ… Մի՛ վախենալ, շատ չեմ ուշացնի, մի՛ կասկածիլ, նամակ ունիմ, կարելի է, որ հիմի Պոլիս էլ եկած, քաղաք հասած լինի։

Իրար ետևից, կարծես միախորհուրդ, գալիս էին Վարդևանի պարտատերը, և նա մոլորված ամեն մեկին մի-մի պատասխան տալով ճանապարհում և մորմոքալով հառաչում էր։ Քանի որ արտերը ցոլում էին, առատ բերք խոստանում, մարդ չէր հիշեցնում Վարդևանին յուր պարտքերը։ Երբ կարկուտը ոչնչացրեց և փչացրեց նրա աշխատության պտուղը, ամենքն էլ կասկածեցան նրա պարտաճանաչության մասին (գոնե Վարդևանը այդպես էր բացատրում), սկսեցին խստիվ իրենց պահանջները ուզել։ Մարդ է, դրացիություն է, կարիք է, ամենքն էլ ունին պարտք ու պահանջ, բայց պարտապանը չունեցածից ի՞նչ կարող է տալ։

Հենց այդ դառը մտքերը Վարդևանին պաշարած օրերը քաղաքից մի պաշտոնական եկավ և մի հայտարարություն ևս հանձնեց, թե օգոստոսի մեկին աճուրդով ծախվելու է Վարդևանի շարժական կարողությունը։ Եթե այդ կարողությունը չլրացներ նրա Գևորգ աղային ունեցած պարտքը, այն ժամանակ հետևյալ ամսում ծախվելու էր ևս անշարժ կալվածքը։ Բավական չէր այս գույժը, Վարդևանը պարտավոր էր գուժկանին կերակրել, պատվել և մի փեշքյաշ տալով, արձակել։ Քեհյան և նրա խորհրղականները այդպես էին խորհուրդ տալիս։ Թեև Վարդևանը հակառակվեց, բայց պաշտոնականը բռնությամբ մինչև չկորզեց մի մեջիդիե (մոտ 2 ռ.), չհեռացավ, դեռ առանց հաշվելու կերած հավերն ու ձվերը, տարած մածունն ու կարագը, վառեկներն ու գառը։

Հարվածը սարսափելի էր, Մեղրենց արյունարբու լակոտը մտադրածը պիտի կատարեր։ Գեղի մեջ պարծեցածը պիտի գլուխ բերեր․․․ Վարդևանի կայքը, արտերը պիտի Արզրումի մեջ մունետիկի ձեռքով աճուրդով ծախել տար։ Այս միտքը սպանում էր Վարդևանին, այս հարվածը խելաբժուժ արավ հողագործին, որը գիշեր և ցերեկ հանգստությունը կորցրեց։ Քեհյան ու տերտերը անընդհատ հետևում էին Վարդևանին և երկուսն էլ քննում էին նրա բոլոր արարքները ու տեղեկացնում մանրամասնաբար Գևորգ աղային, որի մարաբաներն էին։ Գևորգ աղան խոստացել էր աճուրդից գնել Վարդևանի կալվածները և հանձնել նրանց մշակելու մարաբայական կարգով։ Այս բանից մասամբ տեղեկություն ստացել էր և ինքը՝ Վարդևանը։

Ողջո՛ւյն, ասաց մի իրիկուն տուն մտնելով տերտերը Վարդևանին և անցավ բազմեցավ բազմոցի գլխին, առանց սպասելու տանտիրոջ բարի «հրամ մեցեքներին»։ Շատ չանցած նրան հետևեց քեհյան, որը նույնպես տեղ բռնեց տերտերի դիմաց։ Վարդևանը անմռունչ նստած էր, առանց լսելու և մասնակցելու անգամ նրանց խոսակցությանը։ Տրտնջում էին գյուղի ջոջերը իրենց վիճակից, անողորմ բախտից և հուսահատությունները արտահայտում։ Վարդևանը միայն երբեմն-երբեմն հառաչում էր։

― է՛հ, Վարդևան աղբար, ասաց տերտերը խրատչի տոն տալով յուր ձայնին, ի՞Նչ շատ հառաչեցի՛ր, ի՞նչ շատ մնջեցիր։ Աշխարհ է, մի օր այսպես, մի օր այնպես կմթնեցնենք, կանցնի, կերթա։ Աշխարհի համար ի՞ևչ ես այդքան հոգս քաշում։ Այս անցավոր կյանքն ի՞նչ է, որ մարդ դրա Համար այդքան մտատանջվի, դառն ցավերի ու հոգսերի մեջ մոլորվի։ Ինչ ուզում ես արա, կերածդ մի փոր հաց, հագածդ մի ձեռք հալավ է։ Դու հավիտենականի համար մտածի՛ ր, որ կամ մշտնջենավոր երանություն է կամ անվերջ տանջանք։ Վախենաս այս փուչ աշխարհի վրա մի աղքատ ապրուստ չճարե՞ ս։ Մի լինիլ մյուլքատեր, եղի՛ ր մեզ նման մարաբա․ ի՞նչդ կպակսի։ Մյուլքատեր, թե մարաբա. զանազանությունն ինչի՜ մեջ է։ Ամեն դեպքում էլ մի ապրուստ, մի աղքատիկ կեցություն։ Քանի որ մեզ այնպես է վիճակվել, որ մեզ պիտի թալանեն մյուլթեզիմները, էղնամի մեմուրները, վաշխառուները, չարչիները և մեր բերքի մեծ մասը պիտի կողոպտեն, տանեն, ավելի լավ չէ՞, որ մենք էլ մտնենք մի - մի ուժեղ աղայի հովանու տակ, որ նա մեզ պաշտպանե… Ի՞նչ անենք, թե աղան պիտի կիսե մեր բերքերը, խո՛ գոնե մեր բերքի կեսը մեզ կմնա և մեզ ամեն պատահական չի կարող ճզմել ու ճխլել։ Արի ինձ լսե՛, գնանք, չթողնենք, որ հողերդ աճրդով ծախվեն, տանք Գևորգ աղային, պայման անենք, դարձիր մարաբա, պրծավ գնաց…

Ի՞ նչ ես ասում, տերտե՛ ր… Ես գնամ ու լիզեմ իմ թշնամուս ոտքե՞րը, այն անգութի՞, որը ինձ քարուքանդ արավ… Ես մարաբա դառնամ, ինքս ինձ իմ ձեռքով գերության մատնեմ և ամբողջ ընտանիքս աղային ճորտ շինեմ…

Մարաբան չե՞ս. իբր թե ստրկությունից ազա՞տ ես։ Ի՞նչ տարբերություն կա մի մարդու կամ տասը մարդու ճորտ լինելու մեջ։ Եթե մարաբա լինես, մի մարդ պիտի քեզ դատեցնե ու լափե քու վաստակը, եթե անձնիշխան լինես, ոչ թե մեկ, այլ գուցե և հարյուր մարդ քեզ պիտի կեղեքե և առանց զգալու պիտի դրանց անուղղակի ճորտը լինիս։

Մարաբա լինելով էլ կողմնակի կեղեքողներից չե՛ն ազատվում… Բայց հազար անգամ նախապատիվ եմ համարում հարյուրներից կեղեքվել, քան թե տանս, ընտանիքիս իշխանությունը հակառակորդիս հանձնել։

Մեկ է, առաջ թե վերջը, կալվածներդ ծախվելու են։ Կարող է պատահել, որ աճուրդում մի թուրք կամ մի քուրդ գնե արտերդ և այն ժամանակ… Ավելի լավ է թուրքի, քուրդի մարաբա լինել, քան թե հայի, արյունակցիս, որն ինձ կործանեց և աշխատում է գիշեր-ցերեկ կործանել իմ դրացիներիս էլ։

Այն, որ կորցնելու ես հողերդ, ավելի լավ չէ՞, որ համկրոնակիցդ առնե։

Ո՛չ, ո՛չ, ես ուրախությամբ քուրդին կտամ, մոլլին կտտամ, թուրքին կտամ հողերս և նրանց ստրուկ կդառնամ, քան թե հայի, որ փափուկ-փափուկ օրորելով պիտի ծծե արյունս, ապականե կյանքս։ Քուրդը, զանազան կամ յուր շահի համար ավելի լավ կպաշտպանե ինձ, կամ մի հարվածով կսպանե և չի տանջիլ բութ, սղոցի նման դանակով…

"Շխնոց" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սերենադ
Ղազարոս Սարյան

Սերենադ

Նատյուրմորտ
Նատյուրմորտ
Խաղա առցանց