Егише Чаренц

Ինչքան զանգ են տալիս — իմ միտն ես գալիս

Ինչքան զանգ են տալիս իմ միտն ես գալիս`
Զանգի նման անուշ, հալա՜լ ես, գոզալ:
Ինչքան գարուն բացվի դու հետն ես գալիս՝
Գարնան ջրի նման վարար ես, գոզա՜լ:

Ոնց որ պանդուխտ ըլիմ աշխարհում հիմի,
Անունիդ ո՜ւխտ ըլիմ աշխարհում հիմի,
Ասես թե` թո՜ւղթ ըլիմ աշխարհում հիմի
Գարնան քամու նման տարար ես, գոզա՜լ:

Չես հասկանա իսկի, թե ի՞նչ ես արե.
Հազար մարդ ես էշխից գերեզման տարե.
Էշխդ օսկե գրիչ, սիրտս դա՜վթար է
Արնե գրով գրած զարա՜ր ես, գոզա՜լ:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Небо пасмурно
Комитас

Небо пасмурно