Егише Чаренц

Հիմի շատ են երգիչները — հոգու ուզած տաղը չկա

Հիմի շատ են երգիչները հոգու ուզած տաղը չկա,
Ամենայն տեղ խնդություն է` սրտի ուզած խաղը չկա,
Ուր ոտ կոխես բաղ է հիմի, շահնշահի բաղը չկա,
Ման եմ գալիս քուչա-քուչա սիրեկանի թաղը չկա:

Ես ո՞ւմ ասեմ երգս հիմի` ոչ դու կուզես, ոչ էլ յադը,
Թեկուզ անուշ տաղերիցս չէ հեռացե Ասսու մատը.
Ոչ-ով ուզեց ականջ դնի, իմանա սրտիս գանգատը՝
Ուզում եմ սիրտս հովանա` արտասուքի շաղը չկա:

Ասում եմ թե` թողնեմ սազը, ամենքի պես մարդ ըլիմ ես,
Թե որ վարդ եմ փուշ ունենամ, անհասնելի վարդ ըլիմ ես,
Դուշմանի հետ դուշման ըլիմ, վատերի հետ վատ ըլիմ ես,
Որ ինձ կարոտ ամեն անգամ ասեն` սուփրի աղը չկա:

Մարդիկ են փուչ ու բեդամաղ աշխարհը լեն, լավ է, Չարե՜նց,
Մարդու խոսքը մարդու սրտին անհանգչելի ցավ է, Չարե՜նց,
Ականջ արա ազդու խոսքիս` ասում եմ թե բավ է, Չարե՜նց,
Քեզ չեն սիրի, քանի որ քո սրտի տված դաղը չկա:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ти Чинар
Комитас

Ти Чинар

Натюрморт с цветком
Натюрморт с цветком
Играть онлайн