Вртанес Папазян

Մի պատկեր

1

Բասենի բարձրավանդակ բլուրների վրա դեռ գարնանային եղանակ էր, չնայելով որ հունիսյան շոգերն սկսել էին դաշտի մեջ։

Դեռ հեռավոր գագաթների և ստվերամած խորշերի հատակում սպիտակին էին տալիս ձյունի շերտեր, բաց տեղերում, գորշ թացության մեջ դալար կանաչությանը թավշանման քնքշությամբ գորգ էր կազմում՝ բծավորված և կտոր-կտոր եղած բաղմաթիվ վճիտ առվակներով ու ջրակույտերով։ Մանիշակագույն ծաղիկներ՝ զանգակաձև լուլան, շեփորաձև կանաչն ու փոքրիկ, գողտրիկ գիներբուկը խմբերով պսակ էին կազմել վտակների շուրջը: Այս-այն կողմ գարնանային դեղին ծաղիկները գլուխ էին դուրս պարզում քարոտ վայրերի և փոքրիկ խորքերի միջից: Հեռու, բավական բարձրացած ցորենի և գարու կանաչ արտերի մեջ բարձրագլուխ՝ կապույտ շերտեր էին դևում խիարուկները և կապույտ շուշանը ճախնուտ կողմերում բացվել, իր մեծ նուրբ թերթերը ցնցում էր մեղմիկ զեփյուռի տակ։

Ալեձև կանաչ բլրակներ՝ հետզհետե բարձր, գույնզգույն ծաղիկներով ու փողփողուն ջրերով շերտավորված, սարահարթեր՝ միմյանցից գեղածիծաղ, միմյանցից կենսապարար, շրջապատում էին այն մենավոր անկյունը, ուր գարնան սկզբից ի վեր իջել, բանակել-իջել էր հայ բոշաների մի ցեղ, գորշ վրանների տակ, մեղմիկ ցած սահող ջրվեժի կողքին, փոքրիկ, բայց շքեղ հարթության վրա:

Գյուղերը հեռու չէին. մի քանի բլուրներ, և ահա տարածվում էր Հասան-Ղալայի դաշտը՝ կտրված մեծ, պղտոր Երասխով. ամեն կողմ գյուղեր, հեռվում՝ հնացած խարխուլ քաղաքն ռւ իր ապառաժոտ կողերով բերդը, դեպի ձախ՝ ոլորապտույտ՝ Տևե-Պոյնուի կիրճը, դեպի աջ՝ Բասենի շքեղ դաշտը. ապա, հորիզոնը մշուշի մեջ՝ լեռներ ու լեռներ, բարձր, դաժան շղթաներ…

Բոշաների բանակած տեղը թե՛ գեղեցիկ էր և թե՛ ապահով: Մի քանի քայլից հետո մի արահետ, քսան րոպեի վազքով, կհասնի Հերթև, ձիով երկու ժամ՝ դեպի բերդաքաղաք: Բոշա կինն ուրեմն կարող էր առավոտ շուտով ելնել մտնել դաշտը, հինգ-վեց գյուղ թափառել և երեկոյան-վերջալույսին վրանները վերադառնալ։

Ցերեկները վրանների առաջ քիչ բազմություն կար և քիչ էր կենդանությունը։ Ահագին գամփռերր քնում էին արևի տակ. էշերը, եթե դաշտ չէին իջել, արածում էին բոշա մանուկների հսկողության տակ. մանուկները խոտերի մեջ, մեջքի վրա տարածված. երազում էին բաց երկնքի տակ կամ քնում, իսկ տղամարդիկ, վրանների հովանու ներքև, մաղ էին գործում կամ փսիաթ։ Մի քանի կանայք, դեռ ջահել հարսները, վրանի առաջ օջախ շինած, փշերից ու գյուղերից բերված փայտերից կրակ կազմել կամ կերակուր էին եփում կամ լվացք անում և կամ, խումբ աո խումբ քիչ հեռու, ծաղիկների և ջրվեժի կողքին, գուլպաները ձեռքերին գործում էին և խոսակցում։

Գիշերն էր, որ սկսում էր մի եռուն, զվարթ կյանք վրանների առաջ։ Ամենքը տուն մտած վերչալոլյսին՝ տեղավորում էին իրենց բերածը, ապա ճաշում, հետո, աթոռակալի՝ իրենք ցեղապետի վրանի առաջ մի մեծ խարույկ վառում, և երբ մութն իջնում էր բլուրների վրա, երբ լուսինը կաթնագույն լույսով ողողում էր այդ սքանչելի բարձրությունը, պլպլացող խարույկի շուրջն էին կիտվում բոշաները, գսլիս էր հովվական տիկը կամ ջութակը, և օրվա անցքերի մասին խոսելուց հետո, գիշերային լռության մեջ, շների ընդհատ ոռնոցների, մանուկների զվարթ ճիչերի մեջ սկսում էր երաժշտությունը, բոշայական տխուր, մելամաղձոտ նվագը, որ արձագանք սփռելով՝ թրթռում էր ու իջնում ծործորների մեջ, կամ երերուն ու մեղմիկ՝ գնում մեռնելու դեպի բարձրոլթյուները։

Նվագում էր տիկը միաձայն, մի տխուր խազի երկար տևողության միջից, մեղմաձայն արտահայտելով երգի թախծոտ ելևէջները, որոնք ելնում էին, ելնում ոլորուն ու ճնշող, ապա հանդարտ ու գեղգեղ իջնում, կորսվում էին միաձայն խազի գրկում…

Եվ տխուր խազը մի վայրկյան հանդարտ օրորվելով, նորից բաժանում էր իրենից երգի ելևէջը և նորից նետում նրան դեպի տարածությունը։ 

Այդպես ժամանակ շներն իսկ դադարում էին հաչելուց և խարույկի սփռած լույսի հեռավոր աղտոտության մեջ, գլուխները թաթերի վրա առած, անշարժ, ուշադիր, աչքերը երաժշտի վրա, դեմքերը կծկած՝ լսում էին։ Մանուկները՝ ծնկները բարձր, գլուխները ծնկների վրա, կուչ եկած կամ թավալած խոտի մեջ, ակնարկները հորիզոնին, աշխատում էին ոչ մի խազ չկորցնլ մելամաղձոտ երամշտությունից,

Ամեն բոշա սիրում է երաժշտությունը, այնքան է սիրում, որքան իր ազատությունը, որքան իր բաց երկինքը։ Ամեն բոշա մանուկ բանաստեղծ է, սիրահար՝ երգի, սիրահար՝ լուսնկա պայծառ երկնքի, պսպղուն կապույտ երկնակամարի, դալար– ջրաշատ բարձրությունների ե մելամաղձոտ, երագել տվող երաժշտության։

Եվ ահա նստել են բոշա տղամարդիկ չիբուխները ձեռքերին, վառվող խարույկի լույսի մեջ ու գլուխները կախ՝ լսում, բոշա կանայք անդադար գուլպա գործելով կամ բուրդ մանելով խումբ առ խումբ տեղ են բռնել քիչ հեռու, և նվագողի դեմքն է միայն, որ ուռած թշերով մեծ տիկը բերնին դեմ տված, ոգևորված ու կարմրատակած, աչքերը դեպի բարձր՝ լուսավորվում է կատարելապես։

Հետո հանկարծ, միաձայն խաղի մի րոպեի տևողությունից հետո, նվագողը շարժվում է և սկսում մի պարերգ, մի կաքավող, թռչկոտուն, զվարթ պարերգ, որ շարժում է ձգում մանուկների մեջ, շարժում է շներին իսկ: Կանայք միմյանց երեսի են նայում, տղամարդիկ կանանց աչքերով պարի հրավիրում, մանուկները՝ սողալով ավելի մոտ գալիս, հետո մեկեն մի երիտասարդ ցատկում է մեջտեղ, ձեռքերը տարածում, մարմինը կոտրատում, նազանքներով սահում գետնի վրա և իր վրա պտույտներ գործելով՝ շրջաններ է գծում խարույկի շուրջը:

Ու բոշաները սկսում են մեղմիկ ծափահարել, մի քանիսը բթամատով և երրորդ մատով շրփացնում են, ուրիշները խուլ ձայնով շվշվացնում, իսկ ցեղապետը ուշադիր ժպտում է և գոչում.

- Դե՛հ, աղջիկնե՛ր, ձե՛զ տեսնեմ…

Բայց կանայք դեռ չեն շարժվում, դեռ նազ են անում, միմյանց առաջ մղում, միմյանց հրավիրում։

Ու մեկեն մի հարս, մի համարձակ կին ոտքի է ելնում ու առաջ նետվում։ Երիտասարդը ետ է քաշվում ու նստում։ Այժմ կինն է պարողը:

Սրանում է կինը ձեռքերը շրփացնելով, մեջքն ու իրանը կոտրտելով։ Երբեմն այնպես կռանում է և շնորհալի՝ դեպի գետին հասնում, որ կարծես մտադիր է պառկել, այդպես կռացած նա սրանում է և հանկարծ զսպանակի պես վեր նետվում և նորից մեկ այս, մեկ այն կողմ ծովելով, ձեռքերն օրորելով, կոները պտտեցնելու ժպիտը դեմքին՝ սահում է, կարծես ոտքը գետնին չի կպչում…

Նրան քիչ հետո դեմ առ դեմ է գալիս մի ուրիշ կին, և ահա սկսում է զույգ պարը։ Երկու հանդիպակացները միևնույն շարժումներով խաչաձև նախ կտրում են իրար, միշտ խաչեր կազմում, կանոնավոր խաչեր՝ կենտրոնը խարույկը, և ոչ մեկի շարժումը մյուսից չի զանազանվամ. ծռվում են միասին, նույն նազանքներն անում, նույն ամանակով մատերը շրփացնում և նույն րոպեին խաչաձև գծերի ծայրերը հասած՝ միաժամանակ դառնում, դեպի կենտրոն են սրանում ու կենտրոնից դեպի խաչի թևերը սահում…

Այդ բոլորը կատարվում է այնքա՛ն արագ, այնքա՛ն ճշտությամբ, որ սքանչելի մի տեսարան է պատկերանում միաժամանակ միմյանց մեջք դարձնող կամ դեպի կենտրոնը եկող և ապա լայնության թևի երկու ճյուղերը գնացող զույգից։ Տասնհինգ րոպեաչափ երկու պարելուց հետո երկարության թևի ծայրերից դեպի կենտրոնն են գալիս, միմյանց կպցնում գլուխները և պարն այդպիսով վերջանում է:

Այնուհետև երաժտություը լռում է, և մի խոսակցություն:Ամեն ոք պատմում է իր տեսածն ու լսածը, դաշտից գյուղերից բերած համբավները: Մանուկները հեռվում խաղում են, և աթոռակալը մյուս կողմում՝ դատում է և խորհուրդներ տալիս. բոլորը պատկառանքով լսում են ծերունուն՝ այդ փորձված բոշային, որ գիտե բոլորի ցավերը, բոլորի ուրախությունները:

Հետո նվագողը նորից տիկը ձեռքն է առնում և ահա կանանց ու տղամարդկանց խումբը սկսում է երգել նախ մեղմ, ապա ուժգին և սարահարթը լցվում է մի անուշ երաժշտությամբ մանուկներն իսկ ընջողում…

Ահա այսպես էր կյանքը վարում Բասենի աըն թափառական հայ բոշաների մի խումբը, որոնց մեջ էր Մարգոն:

Այդ խումբը Փոքր Ասիայից, Պոյապատի կողմերից էր եկել Պոյապատի կողմերից էր եկել, փախչելով հալածանքներից, թափառելով մտել էր Էրզրումի նահանգը և ձմեռը քաղաքներում,իսկ այս ամառ գարնանից ի վեր եկել էր Բասենի դաշտը՝ մտադրելով մինչև ձյուների իջնելը մնալ այնտեղ:

Մարգոյին ամենքը ճանաչում էին և ամենքը հարգում այդտեղ: Նա իր օջաղը,իր վրանը չուներ. հյուր էր ազգակիցներից մեկի մոտ բայց իր աշխատանքովն էր ապրում: Ո՜չ ոք նրա պես ճարպիկ, շատ հավաքող և մեծ պաշար բերող չկար ամբողջ վրաններում: Ո՜չ ոք նրա պես երկրներ տեսած, ամեն անկյուն, ամեն ճանապարհ ճանաչող չէր, և՜ ոչ ոք սակայն՝ նրա պես մռայլ ու տխուր, լռիկ ու մտախոհ չէր ամբողջ ցեղի մեջ:

Բոլորը գիտեն Մարգոյի պատմությունը: Գիտեին, թե նա վաղուց թափառում էր՝ պղծված օջախի պատվը վերականգնելու համար:

Իր ծերունի հայր չէր կարողացել սպասել. մի տարուց հետո մեռել էր: Մարգոն ստիպված էր եղել միառժամանակ ընդհատել հետաղուզուպյունը, գալ՝ որդիներին առնել և տանել Էրզրում, իր քրոջ մոտ:

Այդ օրից Պոյապետի բոշաներն այլևս չէին տեսել նրան բայց գիտեին, որ կենդանի է և վրեժխնդրության ոգու պես քայլում է պաշտոնյաների մեջ՝ որոնելով իրեն անպատվողին ամեն տեղ:

Եվ ահա հանկարծ, երբ ընդհանուր ավերածություններից ստիպված: բոշաների այդ ցեղը Էրզրում էր գաղթել և մի ամառ լեռներում վրաններ էր խփել, մի գիշեր հայտնվել էր Մարգոն մռայլ և տխուր։ Ոչ ոք նրան բան չէր հարցրել, ամենքը նրան ընդունել էին մի առանձին խոնարհ հարգանքով և թողել, որ նա իր ուզածն աներ։

Ու Մարգոն այժմ ահա, երբ երեկոյան այդ լուսնկային պարում էին իր ցեղակից հարսները, նստած էր կանանց մեջ լուռ և խոնարհ, գլուխը ծնկան և աչքերը կրակին։

Եվ անցնում էր նա իր հին հիշողություններին։ Հիշում էր, թև ինչպես ինքն էլ մի ժամանակ պարում էր զվարթությամբ այդ պարը, և ոչ ոք չէր կարողանում նրա նման հիացում ազդել․ հիշում էր, որ տղամարդկանց խելքերը գնում էին, երբ նա կարմրած ու բոցափայլ աչքերով, իր վայելուչ, երկար ու ճկուն հասակը ոլորտելով, սեթևեթ և գրգռիչ շարժումներով սահում էր գետնի վրայով, նազանքներով աչքերը ոլորում, դյութիչ ժպիտով շուրջը կախարդում և ապա հպարտ՝ իր սփռած հիացումով, գնում էր նստելու կանանց մեջ՝ տղամարդկանց աչքը միշտ իր վրա։ Հիշում էր, թե ինչպես բոլորը նախանձում էին Արթենին, որ այդպես քաջ, գեղեցիկ և համեստ կին ունի…

Իսկ ա՞յժմ․ ի՞նչ էր նա։ Գեղեցկությունից միայն աչքերն էին մնացել, որ այլևս չէին բոցավառվում, այլ լի էին մռայլ ու տխրություն սփռող խոհերով․ հասակը նույնն էր, բայց այլևս ո՛չ գողտրիկ, ո՛չ այնքան վայելուչ, և դեմքի վրա, կիզացած, այրված կաշին խորշոմել էր, կնճիռներ կազմել, այտերը փոս ընկել, շրթունքները դառն արտահայտություն ստացել և սիրտը՝ մի ժամանակ այնքան զվարճություն, այնքան հրապույր սփռող սիրտը, այժմ ճնշված, դառնությամբ լի էր և վիրալից…

Օ՜հ, նա կկենդանանար նորից, կվերստանար իր գեղեցկությանը, իր հրապույրը․ հասակը անշուշտ կուղղվեր, դեմքը կփափկանար, աչքերը կբոցավառվեին նորից, եթե միայն գտներ իրեն այդ դրության մեջ ձգողին և վաղուցվանից պատրաստած սուր դաշույնը մխեր նրա կուրծքը, տեսներ նրա արյունի հոսելը, տեսներ նրա տանջվելը իր ոտքերի տակ և այդ բոլորով սրբեր իր հոր օջախը, իր զավակների անվան վրա ծանրացող անպատվությունը։ Ոչ ոք, իհարկե, նրան անպատիվ, արատավորված չէր համարում. ամենքը գիտեին, որ նա բռնության զոհ էր։

Բայց ի՞նքը ինքը՝ ոչ։ Ինքն իրեն անպատված էր զգում և անպատվողի արյունը միայն կարող էր սրբել արատը, մաքրել, նորից կյանք տալ զոհին…

…Եվ երբ սկսեցին երգել, Մարգոն հիշեց, որ ինքն էլ երգում էր այդ, մասնակցում նրան, որ ինքն էլ իր քաղցրիկ ձայնով հրապուրում էր բոլորին, և վաղուց, շատ վաղուց էր, որ մի խազ չէր հանել կոկորդից. մոռացել էր իսկ երգի խոսքերը… Ու դառնացած՝ սկսեց լսել:

Քիչ հետո խմբական երգը կանգ առավ։ Այժմ մի տղամարդ, ձայնը բարձրացրեց և սկսեց մի հնամյա երգ.

Թեև մութն իջավ, երկինքը պատեց,
Թեև սառ ելավ, երկիր պաղեցրեց,
Բայց մթան միջից լոմ աղջիկն ելավ
Ու սառի միջից ջերմություն սփռեց…
Լոմ աղջի՛կ սիրուն, աչքերդ լույս տվին
Լոմ աղջի՛կ սիրուն, սիրտդ ջերմ սփռեց…


Դրան որպես պատասխան, կանանց խմբից լսվեց մի սիրուն ձայն, որ երգում էր.

Թեև մութն ընկավ, երկինքը պատեց,
Թեև տառ ելավ, երկիր պաղեցրեց,
Բայց մթան միջից ե՛ս քեզ լույս կըտամ
Եթե դու լինես իմ տանը հսկան։
Եվ սառի միջից ես քեզ սիրտ կըտամ,
Եթե դու լինես առյուծի նման:
Լոմ տղա կտրիճ, աչքերս քեզ կըտամ,
Լոմ տղա կտրիճ, սիրտս քեզ կըտամ…


Այս ընդդիմախոսական երգը պարբերաբար շարունակվեց, և ամեն անգամ երգում են տարբեր կանայք։ Եղանակը գողտրիկ ու կայտառ, բայց միատեսակ էր և նմանում էր վիճաբանության։ Մանուկները թողնում են ամեն բան և մոտենում. աթոռակալը ժպիտն երեսին դիտում է վեճը, տղամարդիկ տաքանալով՝ միմյանց են քաջալերում և կանայք միմյանց հորդորում՝ ավելի սուր պատասխաններ շարադրելու:

Եվ հովվական տիկն իր միաձայն խազով ձայն է բռնում երգելիս, իսկ ընդմիջումներին՝ մի թեթև նախերգանք հնչեցնում։ Ըստ երևույթին երգը մի հին, վաղածանոթ երգ էր. բայց վարպետությունը նրանում էր կայանում, որ երգողը պարտավոր էր նույն հանգերով և նույն եղանակի տակ ինքնուրույն, նոր բան արտադրել։ Որքան սրամիտ էին առաջարկները կամ պատասխանները, այնքան գովասանք և հրճվանք էին ստանում։

Ահա շարժվեց մեկը, ձայնը բարձրացրեց և հանպատրաստից սկսեց.

Թե մութն ընկավ, երկինքը պատեց,
Թեև սառն ելավ, երկիրը պաղեց,
Բայց խիստ խավարում համբույրը լոմ աղջկա
Շրթունքիս դիպած՝ խոշոր լույս կտա.

Եվ սառած երկիր՝ լոմ աղջկա սիրով,
նորից շունչ կառնի, կանաչ կդաոնա,
Լոմ աղջի՜կ սիրուն, համբույրդ հույս կտա․
Լոմ աղջի՜կ սիրուն, սերդ կյանք կտա…


Էհե՝, էհե՝, վատ չէր… գոչեց աթոռակալը, ապա տեսնենք, կանանց կողմից ինչ պատասխան կգա։

Եվ մինչ տիկը նախերգանքն է անում, կանայք իրար մեջ փսփսացին, հետո մեկը ժողովեց իրեն, ձայնը բարձրացրեց և պատասխանեց.

Է՜յ մթան միջից կանչող լոմ լախուզ,
Էյ սառի միջից աղաչող մանուս,
Լոմ աղջիկն երբե՜ք քեզ համբույր չի տա,
Լոմ աղջկա սիրտը քեղի չի՜ դառնա,
Եթե քո ձեռքը երկաթ չփշրի,
եթե քո սրտից սառը չհալվի
Լոմ տղա քնաձ, լոմ աղջիկն երբե՜ք
Ոչխար չի դաոնա, որ գա ու քեզ հետ՝
Միշտ խոտ արածա…


բա՝ բա , բա՞… կանչեց աթոռակալը, կերար, Գիյոր այս էլ քեզ պատասխան մարսեցի՞ր…

Ու բոշաները բոլորն էլ զվարթ ծիծաղ արձակեցին, բայց Հովական տիկը շարունակում էր․ կանայք սկսեցին տղամարդկանց ծաղրելով գրդոել. սրանք էլ ամաչած, դրդում էին իրենց միջի երիաասարդներին ամոթով չմնալ

Տո ի՞նչ եք մնջել, մարդիկ, կանչեց մի ծերունի,– ուր է լեզուներդ… վայ ես ձեզ ինչ ասեմ հայ…

Կնկա խոսքի տակր մնա՞լ… ծո՛, չխոսե՞ք…
ե՜ս մթան միջից կանչող լոմ լախուզ,
ես սառի միջից աղաչող մանուս,
Զեոքս երկաթ փշրի՝ քեզ կոշիկ շինի»
Սիրտս աշխարհ դյութի, ոտքիդ տակ բերի…
Լոմ աղջիկ սիրուն, ասա՜, ինչ կուզես,
Որ ինձ համբույրիդ արժանի տեսնես…


Կանայք իրար անցան, այժմ ամենքն էին ուզում պատասխանել. ամենքը բորբոքվեցին: Բայց հանկարծ Մարգոն, որ լուռ լսում էր, շարժվեց, բուռն շարժմամբ դեն հրեց կանանց, և ի զարմանս բոլորի, խռպոտ ու խուլ ձայնով երգեց.

է՜յ դու մթան մեջ կուչ եկած լախուզ,
Սառույցների մեջ չորացած մանուս
Ելի՜ր, մեյդա՜ն եկ, աղջիկս քեզ կտամ,
Աշխարհում մուրամ՝ բերեմ քեզ պահեմ,
Թե դաշույն ձեռքիդ օջախս սրբես,
Եթե թշնամուս ոտիս տակ բերես…


Ասաց և հրաբորբոք աչքերով ոտքի ելավ։

Բոլորն ապշել էին. տիկը լռևց և մի րոպեի խոր, անշշուկ լռության մեջ լսվեց նորից Մարգոյի խրոխտ, դողդոջուն ձայնը, որ այս անգամ առանց երգելու՝ գոչում էր.

Տեսնե՛նք, ո՞վ է այն կտրիճ տղամարդը, որ աղջկանս ու օջախիս արատը մաքրելու համար ցուպը ձեռք կառնի և կգա ետևիցս…

…Ու ճարճատում էր խարույկը, լուռ էին բոշաները։ Եվ բնության անորոշ, գիշերային տխուր շշուկն էր, որ սահելով լեռների կողից՝ գալիս խառնվում էր ջրվեժի մեղմիկ շառաչներին։ Լուսնկա տարածությունը մշուշի քողով աղոտացել էր շրջակայքում և խարույկի արնագույն կիսալույսի մեջ տեսնվում էին արևակեզ, կնճռալից, բայց հրաբորբոք դեմքեր…

1897-1909

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Не бойся - Хайтарма
Александр Спендиарян

Не бойся - Хайтарма

Водопад 1943
Водопад 1943
Играть онлайн