Ваан Тотовенц

Գրոզբի

Ուոլտր Գրոզբին ամերիկյան համալսարանում թե՜ իմ ընկերն էր, թե՜ դասընկերը։ Երկուսս էլ աման էինք լվանում համալսարանին կից ճաշարանում՝ օրական երեք անգամ ճաշ և շաբաթը ութ դոլլար ստանալու համար։ Ես կպել էի իմ դասերին և ամանին, ծախսում էի իմ ստանալիքը ամենապարզունակ ձևով, որպեսզի ունեցած վեց դոլլարի պարտքս չավելանա, որովհետև ահա տասն ամիսը անցնում էր, և ես չէի կարող այդ պարտքս վճարել։

Ես և Ուոլտր Գրոզբին պատմության և փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողներ էինք, և դա առիթ էր տալիս Գրողբուն ինքն իրեն ենթարկելու կծու ծաղրի։

Բավական չէ մեր քաղցածությունը, ասում էր նա, փիլիսոփայություն ենք ուսանում։ Ի՞նչ օգուտ, եթե մի քանի տարուց ստանանք «պսակավոր փիլիսոփայությանն» կամ մինչև անգամ «դոկտոր փիլիսոփայության» տիտղոս, ավելի քաղցած պիտի մնանք, դրա վրա ավելացած և հոգևոր քաղցածությունը «փիլիսոփա» դառնալուց հետո։

Ես չէի զարմանում, որ 19 տարեկան մի պատանի այդքան գործնական ըմբռնում ուներ կյանքի մասին, որովհետև նա ամերիկացի էր. ամերիկացին եթե գործնական չէ, առաքինի չի համարվում. մինչև անգամ Միջին Ասիայում քրիստոնեոլթյան քարոզող ամերիկացի «իդեալիստ» միսիոները գործնական նպատակներ է հետապնդում առավելապես։

Է՜հ, պատասխանում էի ես Գրոզբուն, ավելի լավ է աման լվանալ և ապրել հոգևոր կյանքով։ Աման լվանա՞լ, դա մարդու գործ չէ, անասունի գործ է, պետք է փող ունենալ և ազատվել աման լվալուց, պատասխանում էր Գրոզբին զայրացած։

Ես զարմանում էի, թե ո՞ր անասունն է, որ պիտի ցանկանար կամ կարողանար աման լվար, ամանն իսկապես մարդը պետք է լվար, և այսպիսով մխիթարվում էի։

Գործնականության տեսակետից ես միայն մտածում էի իմ վեց դոլլարի պարտքի մասին և ուրիշ ոչինչ, ինձ միայն հետաքրքրում էին դոկտոր Մընրոյի դասախոսությունները հունական փիլիսոփայության զանազան դպրոցների մասին։ Երբ դուրս էինք գալիս դոկտոր Մընրոյի՝ Սոկրատի մասին կարդացած դասախոսությունից, պատմում էի Գրոզբուն, որ ես աչքերովս տեսել եմ Ակրոպոլիսը և Սոկրատի բանտ-քարայրը։

Գրոզբին ապշելով բացականչում էր.

-- Ինչ տգետ ես: Եվ դու դեռևս ասում ես, որ փողը հարկավոր չէ. պետք է մեծ փող աշխատել և տեսնել այդ բոլորը:

-- Վեց դոլլարից ավելի չեմ ուզում. վեց դոլլար լիներ, ավելին քեզ կտայի, պատասխանում էի Գրոզբուն։

Գրոզբին ծիծաղում էր ինձ վրա, որ ես միայն վեց դոլարով կարող էի երջանիկ լինել, բայց ես հաստատ համոզված էի, որ նա ժպտալով կառներ, եթե նրան վեց դոլլար տար մեկը:

Մի օր Գրոզբին աման լվալու ժամանակ մոտենալով ինձ՝ ասաց.

Թո, մի միլիոն դոլլար աշխատելու ճանապարհը գտել եմ։

Ուոլտրը Գրոզբին կատակ անել չէր իմանում. նրա բոլոր խոսքերը լուրջ էին և ծանրորեն կշռված, դրա համար ես իսկ լրջացա։

Ինչպե՞ս, հարցրի։

Միլիոն աշխատելուց հետո կասեմ, ասաց և լռեց։

Չմտահոգվեցի այդ մասին. զբաղված էի Սոկրատի վերջին ճառով, որ նա արտասանել էր աթենացիների առաջ իր դատավարության ընթացքում։

Երբ ամանները լվացինք և դուրս եկանք յուղերի ու կեղտերի աշխարհից: Գրոզբին էլի խոսք բաց արավ և ասաց. -- Համալսարանից ոչինչ դուրս չի գա. տիտղոսները ուրիշին կթողնեմ, իսկ ես կգնամ իմ բախտը շինելեու: Էլ կրկնեց, որ աման լվալը անասունի գործ է։ բայց ես համոզված էի այլևս, որ ոչ մի անասուն այդ գործը չի ստանձնի և ավելորդ է դրա մասին մտածելը:

Էլի հարց տվի Ուոլտըր Գրոզբուն.

--Ինչպե՞ս ես փող աշխատելու, այն էլ մի միլիոն դոլլար։

-- Միլիոնը ձեռք բերելուց հետո կասեմ, -- կրկնեց Գրոզբին։ Մի քանի օրով արձակուրդ եմ ստացել, պետք է ուրիշ քաղաք գնամ. եթե հաջողեմ, էլ համալսարան չեմ վերադառնա, իսկ եթե չհաջողեմ, համալսարանը չի փախչի, էլի կվեռադարնամ:

Իսկապես Ուոլտըր Գրոզբին մի քանի օրից գնաց և 15-20 օրից վերադարձավ բոլորովին փոխված, թռիչքներով և մեծ-մեծ մտքերով տոգորված:

-- Ինչ փոխված ես, Ուոլտըր, ասացի, ոգևորված ես։

-- Ոգևորությունը դրոշի արժեք չունի, մինչև չեկը գրպանումս չլինի,- պատասխանեց Գրոզբին, բայց նրա աչքերը հեռվում կարծես տեսնում էին մի միլիոնի չեկը, որ թռչում էր դեպի իրեն։

-- 1 000 000 դոլլար, գալիս է շուտով իմ գրպանիկս մտնելու: -- Հիմա կարո՞ղ ես պատմել ինձ, թե ինչպե՞ս պետք է աշխատես մի միլիոնը։

-- Իհարկե, կարող եմ,– պատասխանեց Գրոզբին, բայց պայմանով, որ առայժմ ոչ ոքի ոչինչ չհայտնես, մինչև ես քեղ հայտնեմ ուրիշին հայտնելու ժամանակը։

-- Շատ լավ, ասացի:

-- Հիշո՞ւմ ես, սկսեց Ուոլտըր Գրոզբին, «Միներվա» խմիչքը։

-- Հիշում եմ, ինչպե՞ս չէ, պատասխանեցի։

-- «Միներվա» խմիչքից պատրաստված էին միլիոնավոր շշեր և, ինչպես գիտես, ամբողջ Միացյալ նահանգներում ռեկլամ էր եղել, լավ էլ խմիչք էր, բայց այդքան վիթխարի ծախսերից հետո «Միներվա»-ն չբռնեց, չծախվեց, միլիոնավոր շշերը մնացին պահեստում, և հիմա միայն նրա շիշը արժեք ունի:

Հետո՞։

Ես մի քիչ մտածեցի և «Միներվա»–ի անհաջողության պատճառը գտա։ Այս մի քանի օրերը, որ հեռացա համալսարանից, գնացի Չիկագո՝ մի հարուստի մոտ, ամբողջ երեք օր խնդրեցի նրա քարտուղարից ներկայանալ նրան, բայց ինձ չհաջողվեց։

Վերջապես մի բացիկ գրեցի.

Հարգելի պարոն,

Ես կարող եմ ցույց տալ ձեզ միլիոններ աշխատելու միջոցը, եթե ինձ երկու րոպե լսելու բարությունն ունենաք։

Այսքան: Երևակայիր, հաջորդ առավոտ ինձ կանչեց այդ հարուստը՝ մր. Ի. Ի. Հարտընը, և ես նրան ասացի, որ կաթող էի ցույց տալ «Միներվա» խմիչքի անհաջողության պատճառը, եթե ինձ մի միլիոն դոլլար տալու մի պայմանագիր ստորագրի՝ հաջողությունից հետո վճարելի։ Երեք օր մտածելուց հետո նա ստորագրեց այգ պայմանագիրը։

Ուոլտըր Գրողբին գրպանից հանեց պայմանագիրը և ցույց տվեց: ճիշտ էր:

Այդ պայմանագիրը դեռևս շատ ջուր կվերցնի, ասացի ես, ուզենալով մի քիչ էլ ինքս գործնական դառնալ, կարծելով, որ առևտրի մեջ կասկածելը հեռատեսություն և գործականություն է նշանակում։

Դու կտեսնես, պատասխանեց ինձ Գրողբին երկաթե համոզումով։ Մր. Ի. Ի. Հարտընը արդեն գնեց բոլոր պատրաստի «Միներվա»֊ի շշերը իբրև սոսկ շիշ. այժմ աշխատանքը շարունակվում է համաձայն իմ ցուցմունքների, վերջացրեց Գրողբին։

Բայց ինչ են քո ցուցմունքները, հարցրի։

Հետո կասեմ,– պատասխանեց Գրողբին, հիմա՝ երբեք։

Մեկ-երկու օրից Գրողբին էլի մեկնեց Չիկագո, իսկ ես շարունակեցի իմ առօրյան խոհանոցում և համալսարանում։

Ուոլաըր Գրոզբոլ մասին ոչինչ չլսեցի ամբողջ վեց ամիս, ինքն էլ մի բացիկ չգրեց։ Հաստատ համոզվեցի, որ նա իր երիտասարդության փառասեր գլուխը զարկեց բախտի ժայռերին և փշրեց:

Երբեմն հիշում էի նրան, մինչև անգամ իմ ուրիշ մտերիմներիցս մի քանիսին պատմեցի։ Նրանք էլ միացան ինձ և սկսեցին ծիծաղել։

Մեկ միլիոն դոլլար, հե՞, համալսարանը չհավաներ. մենք որ ավարտենք, առնվազն 200 դոլլաը ռոճիկ կստանանք, և դա կգոհացնի մեր ֆանտազիան,- ասում էր այդ պատմությանը լսողներից մեկը։

Շատ ընդունակ ուսանող կարող էր դառնալ, եթե այդպիսի զարհուրելի ֆանտազիա չունենար, ասում էի ես,- որովհետև Ուոլտըր Գրոզբուն ոչինչ չէր պակասում, ընդհակառակն, նրան խանգարում էր երևակայության չափազանց բոցավառությունը։

Երկրորդ սեմեստրի քննությունները տված էի և պատրաստվում էի մեկնել գյուղ, դաշտային աշխատանքներ կատարելու՝ թե՞ ապրելու և թե այն վեց դոլլարի պարտքս վճարելու համար։ Մի օր մեկը ավտոմոբիլով դռանս կանգնեց և ուզեց ինձ տեսնել։ Լուսամուտից նայեցի - Ուոլտըր Գրոզբին էր: Վազեցի, ողջագուրեցի։ Ավտոմոբիլը քշեց, և մենք գնացինք լճի ափին կանգնած մի կաֆե։

Ինչպե՞՛ս ես, մի միլիոնը աշխատեցինք,- հարցրի անմիջապես և պատրաստ էի բացասական պատասխան ստանալ ու համոզել նրան, որ էլի համալսարան վերադառնա։

Իհարկե,- պատասխանեց Գրոզբին։ Նրա ձայնում ոչ մի պատրանք չկար։

Մեզ «Ապոլլո» տվեք,– ապսպրեց սպաստվորին: «Ապոլլո»-ն նոր դոլրս եկած մի խմիչք էր։

Ես գիտեմ, սկսեց Ուոլտըր Գրոզբին,- դու շատ ես ծիծաղել ինձ վրա. քեզ շեմ մեղադրում, ես մեղադրում եմ հույն փիլիսոփա Սոկրատին. այդ փիլիսոփաներն են մեզ խանգարողը։

Ապա ինձ հարցրեց.

Ինչպե՞ս է «Ապոլլո» խմիչքը, դուր գալի՞ս է։

Շատ դուրեկան խմիչք է,- պատասխանեցի։

Դա այն միևնույն «Միներվա» խմիչքն է։ «Միներվա»-ի անհաջողությունը կայանում էր նրանում, որ սպիտակ գույն ուներ. ես գտա, որ այդ խմիչքին պետք է գույն խառնել և կծախվի։ Ուրիշ ոչինչ։ Մր. Ի. Ի. Հարտընը համոզվեց դրան, ստորագրեր ինձ հետ մի միլիոն դոլլարի պայմանագիրը, և ես նրան տվի այդ գաղտնիքը։ Մր. Հարտընը գնեց միլիոնավոր շշերը դատարկ շշի գնով, գույն խառնեց, փոխեց անունը և հիմա հսկայական քանակությամբ ծախում է: Նա ինձ արդեն վճարեց մի միլիոն դոլլարը։ Արդեն սկսել եմ նոր առևտուր իմ սեփական դրամագլխով և ինձ համար։

Երբ Ուոլտըր Գրոզբուց պիտի բաժանվեի, նա ինձ ասաց.

Մի խդիրք ունեմ, շատ եմ ցանկանում, որ չմերժես։

Ես չգիտեմ և ինչպես և ինչու կարծեցի, թե Գրոզրին ուզում է իր առևտրական տանը մի պաշտոն տալ ինձ:

Եթե ինձ պաշտոն ես առաջարկելոլ, ես համալսարանը չեմ թողնի, պատասխանեցի։

Ոչ, ոչ, սիրելիս, դու անպետք մարդ ես առևտրի համար, ասաց Գրոզրին, ավելի լավ է դու փչանաս քո Պլատոնով և Սոկրատով, քո ի՞նչ գործն է առևտուրը։

Եթե ակադեմիական կյանքիս չվնասի, կընդունեմ, պատասխանեցի անմիջապես։

Թույլ տուր ինձ քեզ վեց դոլլար տամ, որ այն պարտքդ վճարես, ասաց Ոոլտըր Գրոզրին։

Շնորհակալ եմ, պատասխանեցի։

Մի քանի տարի հետո՝ Նյու-Յորքում, վիթխարի այդ քազաքում, պատահմամբ հանդիպեցի Ուոլտըր Գրոզբուն Բրոգուեյի վրա մի կնոջ հետ։ Կնոջ գրկում՝ մի սպիտակ շուՖ:

Իմ խոհանոցի ընկերս ամբողջովին փոխվել էր, մոնոկլկար մի աչքի անկյունում, խոսում էր դանդաղ, անուշադիր և անպատճառաբանված ծիծաղում էր։ Անգլերենի իր հնչյունները դառել էին մաքբակրոնական, քարոզչական:

Օ՜հ, դո՜ւք, ի՜նլպես եք...

Ես ավարտեցի, ասացի պարզ կերպով։

Օ՜հ, Սո՜կրա՜ատ, խռբռաց Գրոզրին ու ծիծաղելով հեռացավ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфония N3
Авет Тертерян

Симфония N3

Պատշգամբում
Պատշգամբում
Играть онлайн