Ваан Терян
Սենտիմենտալ երգ
Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր   երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես.   հեռո՜ւ էր, հեռո՜ւ...
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...
1905
 
                
                Лайк
         Сохранить
         Хочу почитать
    
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
          Элен Йолчян
Hoghushogh
 
      Молодая женщина в желтом
        
          Играть онлайн