Ваан Терян
Արշալուսեց իմ երկիրն աղոտ
Արշալուսեց իմ երկիրն աղոտ
Եվ իմ գիշերը սևավորված,
Խորհրդավոր էր և արևոտ,
Եվ անհուն նրա հայացքը պարզ։
Շուրջըս մռայլ էր, և հեռուն մութ,
Նա իմ սև կյանքում վառեց մի հուր,
Ամեն ինչ թվաց հեքիաթ ու սուտ,
Չըգիտեմ՝ ե՞րբ էր, չըգիտեմ՝ ո՞ւր…
Նրա խոսքերի մեղմ օրորում
Աշխարհը թվաց ինձ անեղերք,
Կարծես հնչում էր իմ օրերում
Աստղերի երկրում հյուսված մի երգ…
Ոսկի հայացքով ինձ պարուրեց,
Խաղաղ ժպիտը փռեց վրաս,
Մեղմիվ խոսեց և անուշ լռեց,
Ու թախծոտ կյանքըս դարձավ երազ…
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Давид Баласанян
Прийти
Возвращение королевы Забель
Играть онлайн