Сипил
Օլուճագի անծանոթուհիս
Ա
Երբ Գաղատիա էինք, գարնան մեջ շատ իրիկուն Օլուճագ կ՚երթայինք, կը նստեինք ճամբուն եզրը շղթայի մը պես երկարող մանրիկ քարաժայռերեն մեկուն վրա, դիտելով վարը, շատ վարը սփռված արտերու, մարգերու տափարակ տարածությունը, որոնք մերթ թավշային կանանչությամբ կը փռվին գետինը, մերթ խունկի պես դեղին՝ մարմրած գլուխներ կ՚երերցնեն հովին դեմ, և տեղ տեղ նոր փորված կարմիր հողը կը կտրե, կը կտրտե զանոնք կոհակի ելևէջներով: Հետո բանջարեղենի ածուներ բաց կամ մութ գույներով զատված իրարմե. հոս քառակուսի, հոն կլոր, քիչ մը անդին բազմանկյուն ձևերով մեջե մեջ մտած, և ծառեր. սաղարթներու եզական խաղապատում մը, նորածիլ թուփերու փունջ մը պսակի պես բոլորված, և ուռենիներ, ուռենիներ շատ մը, կոխելով իրենց մելամաղձոտ բանաստեղծի ուղեշները այդ դդումե ու վարունգե բաղկացյալ ծայրահեղ կերպով հասարակ բուսականության մեջ:
Այդ ուռենիներուն տակ կուգան կը նստին, իրիկվան դեմ, եկեղեցիեն դարձին, Գաղատիո ժամասեր տիկինները, մինտերը քղանցքներուն տակ, ոտքերնեն մինչև գլուխնին ճերմակ սավաններու մեջ փաթթված՝ ուրվականներու պես խլրտելով տերևներու ետին, ամպերիայի կամ օղիի գավաթները լեցնելու, և չորացած ոստերու պզտիկ խարույկներուն առջև՝ իրիկնադեմի անհրաժեշտ խայվեն պատրաստելու համար:
Ճամբուն ձախ եղերքեն վազելով կ՝երթա թափաքանե գետը օձի մը պես գալարվելով, լայննալով, երկննալով, ամփոփելով իր օղակները, արդասավորելով իր ընթացքին մեջ երկիրը, մատակարարելով գրեթե բոլոր քաղաքին ջուրը, և տարաշխարհիկ ծովու մը ճաշակ տալով մեզի, որ օրերվ բաժնված մեր գեղեցիկ Մարմարային, կարոտը կը քաշենք անոր:
Գարունեն կսկսի քաղաքացիներուն անհատնում անցուդարձը այս ճամբուն վրա՝ իրենց ամարանոց այգիները երթեվեկելու համար, և ամեն վայրկան հորիզոնը կը կտրե ձիերու, ջորիներու ջոկատ մը, որ քաղաքեն գյուղ կը փոխադրե ամարաստաններու պիտույքը:
Ամբողջ ընտանիք մը զոր պզտիկ էշ մը իր վրա վերցուցած կը տանի. կողմնակի կախված երկու հեյպեներուն մեջ թխմված մեկ քան փոքրիկ տղաք, մայրենին որ եջտեղը կը հեծնա դիեցիկ մանկիկը գիրկը, կողովի մը մեջ մեյ քանի կատուներ ղարմացած աչվըներ պտըտցնելով իրենց շուրջը և փետուրի պես խոշոր պոչերին կախելով իրենց ցանցակերպ վանդակեն դուրս: Հայրն ալ հոն է էշուն սանձեն բռնած՝ առաջնորդելով անոնց դեպի հեռավոր այգիի մը ախոռը:
Այս խումբին քով կուգա կանցնի հանկարծ Գաղաատիո աղնվապետության նուրբ ծաղիկը. ծիրանագույն ոսկեճամուկ թամբերով երիվարներ, որոնք դպրոցեն կը դարձնեն մեծ հաճի Ակոշ կաս հաճի Արթյուշ աղայի մանչերը նեղ էնթարիներու մեջ սեղմված, և աղջիկները ճերմակ մուսլինե լաչակնին հովին տված: Առջևեն կերթա հայրերին նորաձևության համեմատ խոշոր ջորիի մը վրա հեծած, և սպասավորներ դարձյալ ձիերու վրա տանելով տան ուտեստը: Գետեզերքեն կը հասնի լվացարար կանանց փայտե թակետան կանոնավոր թափրտուքը՝ «չա՜ք, չա՜ք», որով ճերմակեղենները կը ծեծեն մաքրելու համար, անոնց խոլ ճիչերը ղորս կը կրկնեն դիմացի ապառաժները իրենց անշարժ դիտողի դերեն ձանձրացած՝ խառնվել ուզելով այդ կիսամերկ կանանց գործունեության, ինչպես չարաճճի տղաներ որ՝ մեծերուն խումրեն արտաքսված ՝ հեռվեն անոնց խոսքերը հեգնությամբ կրկնելով կզբոսնուն:
Բայց հակառակ այս շարժումին ու բազմության, անբացատրելի դանդաղություն մը կա ամեն կողմ. ձիերուն վազքը մարդոց քայլվացքին պես՝ ծառերուն պես ծածանումն ալ թռքաներուն ելևէջին պես ծանր է: Քնացող բան կա օդին մեջ, զոր կ’զգաս ծայրագույն ոգևորության միջոցն անգամ, միօրինակություն մը, զոր կդնես իրենց զգեստների սկսյալ մինչև իրենց նայվացքին մեջ, ու կը ձանձրանաս մահու չափ:
Այս ընհանուր տափակության մեջ՝ իրիկուն մը նորություն մը հանդիպեցավ աչքիս. երիդասարդ կին մը, որ եկավ՝ անցավ մեր առջևեն արագաքայլ, առանց իր շուրջը դիտելու. կարծես Բերայի Պուլվարին վրա կը ճեմեր եվրոպացիի մը համարձակ քայլվացքով, և մեր աչքերուն անսովոր այդ աշխույժը տարօրինակ կերպարով սիրուն կերևար ճերմակ ճարին տակ, զոր գլխուն առած էր ան ալ մեզի պես: Հետաքրքիր եղա ով ըլլալը գիտենալու, ր ըսին թե Կյուրինցի վաճառականի մը կին է, որ երեք տառի ի վեր Պոլոսեն եկած Գաղատիա կը բանակեր:
Երկու օր ետքը վերստին հանդիպեցա անոր միևնույն ճամբարուն, և այս անգամ դեմ առ դեմ ելլնելով ուշադրությամբ դիտեցի զինքը. բնավ գեղեցիկ չէր. ճակտեն առնված և ասեղով մը կզակին տակ միացած ճերմակ սավաին մեջ՝ չոր, թուխ ու գունատ դեմք մը, երկար ու նիհար ձվաձև մը, որուն մեջ փոսը ինկած մութ կապույտ աչվնկերը աղավոր ըլլալ կը կխոստանային՝ սև հոնքերուն տակ՝ եթե քիչ մը պակաս տրտմություն ունենային: Ուրիշ ոչինչ, և ասաց գնաց:
Տգեղ է եղեր, ըստ ինքնիրենս, բայց իռ դեմքը տպավորություն մը թողուց վրաս, տարտամ համակրության պես բան մը, որուն պատճառը թերևս պոլոսոցի ըլլալն էր միայն: Ա՛լ այնուհետև միշտ կ’զբաղվեի իրմով. հեռվեն կը ճանչնայի զինքը, կ՚սպասեի իրեն, և ընկերներիս հետո կիյնային: Քուկինդ կուգա կոր, անծանոթուհիդ երևան չելավ,ըսելով:
Քանի մը շաբաթին մենք ամարանոց ելանք, և ա՜լ իր վրա չխորհեցա:
Բ
Աշնան վերջերը, երբ քաղաք իջանք, սովորականեն ավելի սիրուն գտա Գաղատիան. այգիներու միայնությունեն զզված՝ լերկ ընդարձակդաշտերու լռին խախաղությունեն հափրցածքիչ մը շարժում ու իրարանցումը կը փնտրեի և քաքաքին շաղախով շինած խիտ խիտ տուները, խորդուբորդ նեղ թողոցներու մեջ անդադար պտըտացող ջռկիրներու պոռչտուքը, իրիկունները՝ կորսված կենդանիները փնտրոց մունետիկին թախծական աղաղակն անագամ անախորժ չէին գտներ հիմա: Ինծի ընտանի եղածծ սովորությանց դարձած ըլլալու պես զգացում մ՝ունեի, ցուրտը մոտեցած ատեն տունս մտնելու նման գոհունակությում մը և կռնկի վրա բաց դուռներուն առաջին գուլպա պառավներուն սիրալիր հրավերները, «աճուխ պույո՛ւր» ու երշիկ ծեծողներուն գլուխ պայթեցնող աղմուկը առաջվան չափ չէր նեղեր զիս:
Այս միամիտ հաճույքս նախազգացումն էր անշուշտ ինծի սպասող ուրախության. վասնզի նույնձմեռը անակնկալ ընկերություն մ՝ունեցանք հանկարծ: Պոլսեն երկու նոր հարսեր եկեր էին, երկունքն ալ լավ ընտանիքի աղջիկներ, գերմանացի երկրաչափը իր կնոջը և շատ սիրուն մեկ աղջկանը հետ, պուպրիկի դեմքով քսան տարեկան ալմանուհու մը, որ հիանալի կերպով դաշնակ կը զարնե կըսեին. հետո տեղվույն անգլիական հյուտոսին ընտանիքը, որ հակառակ իևենց սովորության՝ իջած էին այգիեն ձմեռը քաղաք մը անցնելու համար, նաև Պոլսո ծանոթներես հայ երիտասարդ մը՝ Զարեհ Էֆենդի, որ Ռեժիի տեսչության պաշտոնով եկած էր, և որ իր ազնվությամբ, աշխարհիկ մարդու կը կատարյալ քաղաքավարությամբը և մտքին բարձրագույն զգացմամբը, ամենուն համակրությունը գրաված և գլխավոր հրապույրներեն մին եղած էր մեր փոքրիկ ընկերություն:
Շաբաթվան բոլոր երեկույթները բաժնեցինք մեր մեջ, հետևելով տեղացվոց, որոնց համար գիշերները օթուրմանի ընդունելու սովորությունը օրենքի կարգ անցած է: Ժամը երկուքեն սկսյալ մինչև լույս փողոցները լեցուն են լապտերներու շարժուն համաստեղություններում ու ճչացող տղոց վայնուսուններով, ղորս օրորոցեն խլելով` կ`առնեն կը տանին հետերնին իրարու տուն, թոնիրին ծանր բալաներուն մեջ կծկտած ուտելու, խմելու և սքամպիլ խաղալու համար, մինչ դուրսը փոթորիկին մեջ՝ գիշերազվարճ հելվաճիներու, պյորեկճիներու ժխորը ձյունին բուքին դեմ կը կռվի առանց անհավատարիմ ըլլալու երբեք տեղական դանդաղության մեծ օրենքին:
Մենք մեզի համար տարբեր միջավայր մը ստեղծած էինք, սակայն. Պոլսո ու Եվրոպայի գաղթականությամբ համեմված պզտիկ տաքուկ մթնոլորտ մը, զոր կազմակերպող տարրերում ներդաշնակության գաղտնիքը միմիայն իրենց զարգացման մոտավորության մեջ կարելի է գտնել: Ճաշակներով ու սովորությամբ այնքան տարբեր իրարմե, իրարու ազատությունը հարգելով կրցած էինք համաձայնիլ մեր երեկույթներուն մեջ հյուրընկալելով յուրաքանչյուրին հաճելի զբոսանքը:
Արք ընդանրապես թղթախաղով ժամանակ կ՝անցնեին, ոմանք ալ նարտը կը խաղային տիկիններեն մեկ քանին ձեռագործի սեղանին շուրջ կը հավաքեին. ուրիշ անկյուն մը մեկ քանիներ լրագիր կը կարդային, իսկ ես մեկ երկու բառթի պեզիկե ետքը խոսակցության կեդրոնին մեջն էի միշտ, ուր կուգային կը միանային ամեն անոնք, որ մտքի հաճույքները ամեն հաճույքե վեր կը դասեին: Զարեհ էֆ. մեր տրամադրության տակ դրված էր իր ճոխ գրադարամը, նաև շատ մը եվրոպական թերթեր ու հանդեսներ միշտ անսպառ նյութեր մատակարարելով մեր խոսակցության:
Գաղատիո ընդարձակ սրահները՝ որոնցմե բարեբախտաբար ամեն տուն ունի գետնահարկին վրա սոֆա անունով, և, որոնք բաղնիքի մը ներքնագավիթին գաղափարը կուտան իրենց բարձր ձեղուններով, շատ հարմար կուգայի մեր զանազան զվարճություններուն:
Հինգշաբթի գիշերները միայն երկրաչափին տունը կը միանային ներ ամենուս ճաշակները գերազանց վայելքի մը մեջ երբ դաշնակին մոմերը կը վառեին և Նելլի՝ իր անթառամելի ժպիտը փոքրիկ շրթունքներուն մեջտեղը՝ կելլեր ձեռագործի սեղանին առջևեն ու կարմիր թավիշե կլոր աթոռակին վրա կանցներ, պտըտցնելով իր վարդագույն երկար մատները դաշնակին ստեղանց վրա: Վեպեռ, Վակնեռ, Շոբեն, Մոցառդ, Մենտելսր, իր երկրին բոլոր հոյակապ հանճարները կառգավ կուգային կանցնեին այդ երազի ստվերներու պես թեթև ու մոգիչ ձեռքերուն տակեն, որոնց դյութական արվեստին ազդեցության ներքև կախարդվաց կը մնայինք ժամերով:Ամեն մեկերնիս մեր հոգիին մեջ զգալով անցյալի մը, հիշատակի մը խլրտիլը, և սրտերնիս ձայնի մը, վանկի մը անհունության մեջ միացած, կարծես իրարու փարած կսպասեինք ավելի ուժով շնչելու համար երաժշտությունը որ օդին մեջ կը թռչեր, կուլ տալով անոր կտորտանքը. ժողվելով անոր հյուլեները, ինչպես անոթի տղա մը, որ իրեն քիչ անգամ տրված կարլանդակի կտորին փշրանքը կը հավաքե գետնեն:
Եվ այն գիշերը բռնված ատենիիս ալ ավելի մոտիկ կղդայինք ինքզինքնիս իրարու մեր հիշատակներուն զարթումով պանդխտութըան ավազանին մեջ միատեղ մկրտված, և մեր կարոտի ու զրկումի նվիրական ցավերով ամենքս քույր եղբայր եղած:
Գ
Անգամ մը Անգիլո Հյուպատոսին տունը հավաքված էինք: Տիկինը իմացուց թե այն գիշեր պիտի ներկայացներ մեզի նոր բարեկամուհի մը, որ իր այգիի դրացուհին էր: Մեծ գովեստով խոսեցավ անոր վրա, ապահովելով զմեզ թե շատ գոհ պիտի մնայինք անոր տեսակցութենեն:
Ի՞նչ կը հուսանք որ ըլլա տիկինին բարեկամւհին, հարցուց Զարհե էֆենդի ցած ձայնով: Լավ տանտիկին մը, առ առավելն բարի մայր մը իրեն պես, պատասխանեցի զավակ չունեցողի ցուրտ շեշտով մը, բայց երբեք մտքի ընկեր մը մեզի համար:
Իմ կարծիքս ալ այդ է:
Ու սկսանք պեզիկ խաղալ:
Միևնույն վայրկյանին սրահին դուռը բացվեցավ, և կրնաք երևակաել զարմանքս, երբ երբ ըսեմ օլուճագի անծանոթուհիս էր, որ ներս մտավ իր ամուսնույն ընկերացած: Քառասունը անցած մարդ մը կունտ ու կլոր, ինչպես կ՝ըսեն ռամկորեն, իր ամբողջ դիմագծության վրա ունենալով խիստ ու խրոխտ բան մը, զոր բնությունը ակամա շնորհոր էր իրեն՝ կարծես ծիծաղելի կերպարանք մ՚ունենալե արգիլելու համար:
Իսկ կինը, բարձրահասակ, նուրբ, իր մութ գույն հագուստներուն մեջ առանց պչրանքի, նույնիսկ առանց գիշերվան արդուղարդի մը անրաժեշտ եղած սովորական սեթևեթին, կես կոճկված ժաֆե մը, անհոգնությամբ վերցված մազեր, և բոլոր անձին վրա թույլ, անխնամ բան մը, որ հագվիլ չը գիտցողի մը թափթփվածության չէր նմաներ ամենևին, այլ ճարտար ձեռքի թաքուն արհամարանք մը իր ապրած միջավայրին նկատմամբ:
Երկուքս ալ միևնույն շարժումով թուղթերը փեռքներես ձգեցինք:
Մոսիս Ռյուպեն, մատամ Ռյուպեն, ըսավ հյուպատոսուհին բրիտանական շեշտ մը տալով Ռուբեն աղայի անվանունը, միշտ հավատարիմ եվրոպացվով մեկ թերության, որոնք երբեք չեն հաջողիր անսխալ անսխալ արտասանել օտար անուն մը:
Իբրև տանը մտերիմներեն մեկը, տեղ մը տվի մեր քովը տիկին Ռուբենին, և առաջին ծանոթության հասարակ քաղաքավարությունեն ետքը, երբ խոսակցության հարմար նյութ մը կորոնեի մտքիս մեջ, ինքը իսկույն այդ նեղությունեն դիս աղատեց:
Կարծես պեզիկ կը խաղայիք:
Այն ատեն առաջարկեցին, որ տեղս իրեն տամ:
Կը ցավիմ, որ չես դիտեր, ըսավ, բայց մեծ հախույքով պիտի հետևին ձեր խաղին սորվելու համար: Երկու ամսե ի վեր առաջին անգամ ըլլալով բառթի մը կորսնցնել տվի Զարեհ Էֆենդիին, թեև անհոգ կերպով կը խաղայի, խոսելու համար անծանոթուհիիս հետ, որ հիմա ծանոթուհիս եղած էր, և բացատրելու իրեն խաղին ինչ ինչ վարպետությունները: Մեկ քանի վայրկյանե ի վեր ընկերոջս խելքը վրան չէր կարծես, թուղթերը ձեռքեն վար կը սահեին, և տարօրինակ ճիգով մը խաղը ավարտելու կ՚աճապարեր: Անշուշտ ան ալ ինծի պես փափաք ունի նորեկ տիկինը ճանչնալու, կը մտածեի:
Անկե ետքը բոլոր գիշերը խոսակցությամբ անցուցինք. զարգացած կին մըն էր, բավական տեղեկություն ուներ եվրոպական գրականության վրա, դյուրությամբ կը խոսեր, և իր հստակ ու փափուկ արտասանությունը՝ որուն մեջ ստեպ շունչը հատնելու պես նվաղկոտ շեշտ մը կստանար, համ մը կուտար իր ըսածներուն:
Իրմե բաժնվելնես ետքը.
Միսիս Պինսը հեգնելու իրավունք չունիք, ըսի բարեկամիս. կը տեսնեք որ անգլուհիք ալ հիմա կ՚սկսին ճաշակ ունենալ. ես այդ կնոջն հավնեցա, դո՞ւք...
Ա՚հ,շատ, պատասխանեց եռանդյամբ:
Դ
Շուտով բարեկամ եղանք իրարու, ինչպես կ՚ըլլան օտար երկրի մեջ երկու հայրենակիցներ, որոնք ընկերական միևնույն կացության մեջ մեծցած, միևնույն դաստիարակությունն ստացած են, և միևնույն տարիքն ունին: Իր վրա ամենեն ավելի զիս գրավող բանը անկեղծությունն եղավ. առանց ձևակերպության, առանց դարձվածքներու կը խոսեր ազատ, համարձակ պատասխանելով իմ շատ անգամ հախուռն հարցումներուս և իր կարգին այնպիսի հարցումներ ուղղելով ինծի, որոնք իր սրտին պարզությունը երևան կը հանեին:
Մեր առաջին հանդիպումեն ամիս մը ետքը մինչև հոգվույն հատակը կը ճանչնայի զինքը, և կը սիրեի իբր թե իմ աղջիկս եղած ըլլալ. իր փափուկ կազմը, իր մեղմ ամուշիկ բնավորությունը,իր դժբախտությունները զորս հիմա գիտեի, կարծես իմ պաշտպանությանը տակ կդնեի զինքը, թեև շատ անգամ ես պետք կ՚ունենայի իր խորհուրդերուն, որոնք առողջ մտքի մը դրոշմը կը կրեին միշտ:
Փայլուն հատկությանց տերերենմը չէր. աչքի զարնեղ րան մը չուներ վար. ոչ գեղեցկություն, ոչ մեծ տաղանդ մը, բայց սիրտ մը գորովով, եռանդով ու բանաստեղծությամբ լեցուն, որուն միակ փառասիրությունն էր երջանիկ ընել իրեն հետ ապրողները, և բարձր, անհարձակելի արժանապատվությունը, որ ամենեն ապահով պահպանն է կնոջ առաքինություն:
Առանց պատրանքի, առանց ցնորքի, ամեն բան իր բուն վիճակին մեջ տեսնելու կարողությունը իր մտքին ամենեն մեծ հատկությունն էր. և այդ հազվագյուտ կարողությունն էր, որ զինքը դժբախտ ըրած էր: Այդ կինը երբեք չէր կրցած ինքզինքը խաբել. և կյանքի մեջ ո՞վ է, որ երջանիկ կ`ըլլա առանց խաբվելու: Մատաղ հասակեն միշտ գիտակցությունն ունեցած էր իր տգեղության,և այդ ցավը թունավորված էր իր բոլոր երիտասարդությունը, զրկելով զինքը նորփթիթ հոգվու մը բոլոր երազանքեն, բոլոր պատրանքեն: Եվ այնքան վախկոտ, այնքան համեստ եղած էր կյանքի ամեն հաջողությանց,ամեն վայելքներու ակնկալության մեջ, որ իր տառապանքները անակնկալ մը չէին իրեն համար: Միայն կը մեղքնայիր այդ դեռահասակ կինը այդքան զգայուն, հրաժարած արդեն իր հասակին բոլոր հաճույքներեն, քաշվելու փայլուն արդուզարդ մ՝ընելե,ծիծաղելի ըլլալու երկյուղով, և փաթթելով պահելով իր սիրավառ հոգվույն բոլոր տենչանքը լրջության թանձր խավերու տակ:
Այդ չափազանց համեստության պատճառավ էր, որ լավագույն ամուսնութենե մը անհույս՝ համակերպեր էր ծնողացը բաղձանքին, հանձնելով իր ճակատագիրը մարդու մը, որուն հետ խաղաղությամբ ապրելու համար մահվան դատապարտված էր իր բոլոր կարողությունները:Ե
Հետզհետե իր տրտմությունը կը փարատեր սակայն, և ինքը կ՚առուգանար, կը զվարթանար, դեմքը կենդանի գույներով կ՚ոգևորեր, փոսը ինկած աչվլները ժպտուն քաղցրություն կ՚ըստանային, և ասոք ամենը կը պատեր չափավոր գիտություն մը, որով այտերը կը լեցվեին ու մարմինը կլոր ձևերով կը ճշտվեր։
Միշտ կը համառեր սակայն պահելու զարդարանքի համար ունեցած սարսափը․ երբեք չը հաջողեցա վարժեցնել զինքը քիչ մը բուտրա դնելու, մազերուն մեջ ոսկիզարդասեղաներ զիտեղելու, և ոչ իսկ բաց գույներով ժապավեն մը կապելու վզեն․կ՚զգուշանար հաճելի ըլլալու բաղձանք մը ցույց տալե, և իր բոլոր պճրանքը, բոլոր խնամքը կը դներ մտքին մեջ, ավելի ազնվորոն մտածելու կյանքի դժնդակ պարագաներում վրա, որոնց կ՚ենթարկվեր իր ամուսնույն հետ ունեցած կենակցության մեջ։
Հիմա առաջվան չափ հոգ չէր ընկեր սակայն անոր անտարներ վարմունքը։Իրավունք կուտար որ չը հասկնար զինքը,քանի որ այնքան տարբեր ստեղծած ու տարբեր դաստիրակված էին իրարմե․ կը հասկանար որ դիտում մը չկա իրեն պատճառած վշտերուն մեջ, և կարդարացներ ղայն իր սրտին խորեն։
Ամենուն նկատմամբ բարեսիրտ գորովանք մը, զարմանալի զգացողություններ, երազելու մասնավոր տրամադրություն մը, հանկարծական հուզումներ, տարտամ տենչանքներ կ՚սկսեի նշմարել իր վրա, զորս առաջները չուներ․և չէի կրնար մեկնել այս տարօրինակ հեղափոխության երևույթը այնքան պարզ,այնքան լուրջ կնոջ մը վրա։
Զ
Մեր երեկույթները շարունակվեցան բոլոր ձմեռ առանց նոր դեպքի մը. բայց գիշերները հետզհետե կ՛սկսեին կարճանալ, և գյուղագնացության եղանակը կը մոտենար: Ռուբեն աղա սովորություն ուներ ամեն տարի երկու ամիսի չափ կյուրին երթալու իր գործերուն պատճառով, ուստի կանուխն այդի մը վարձեր էր կեոշերենի կեղմը, մեկնելե առաջ իր կինը հոն փոխադրելու համար, և առտու մը ղրկեր էր զայն երկու սպասավորներու հետ տունը մաքրել տալու համար:
Մինչև իրիկուն զբաղեր էին հոն, և շատ ուշ մնացեր էին: ճամբան ամայի էր այն եղանակին մեջ, և երկու ժամու չափ կը տևեր մինչև քաղաք, երկար օձապտույտ խճուղի մը, որուն երկու քովերը մերթ ոստախիտ պուրակի մը, մերթ ծիծաղագեղ ձորակի մը գարնանային բնանկարը կը փթթեր, վերջալույսին կարմրորտկ ճաճանշներուն մեջ թաթխելով իր թարմ, ծիխաղկոտ կանանչությունը: Տիկինն իր ճերմակ ձիուն վրա քսան քայլի չափ առաջ անցած էր ծառաներեն, և մինակ այդ իրիկնադեմի հեշտաբույր մթնոլորտին մեջ, անուշ անուշ երազներու անձնատուր, կը թողուր, որ կենդանին տանի ղինքը, ընկղմելով հետզհետե իր անուրջներուն խորը, անիրանալի բաղձանքներու բանալեվ իր խեղճ զրկված սիրտը: Հանկարծ ձիու թոփյուն մը լսեց վարը ձորակին մեջ. գլուխը դարձուց, և զարեհը տեսավ իրեն քանի մը քայլ հեռուն:
Երկուքն ալ այն օրը գյուղ գացեր էին, ի՜նչպես եղեր էր, որ չէին հանդիպած իրարու. Զարեհ ալ այն կոզմը այգի մը բռնած էր հիմա, իրենց ամենեն մետ տունը, և եկեր էր տեսնելու թե ո՜ր սենյակեն ավելի աղեկ կրնար դիտել անոր բնակարանը, աներ պարտեզը:
Ասոնք կըսեր Զարեհ ղանդազատանքի անսահմանելի շեշտով մը:
Բարեկամուհիս, շփոթած այս հանկարծական մտերմութենեն, չէր պատասխաներ, կը ջանար խոսակցությունը փոխել, օդին գեղեցկությունը, վերջալույսին հրապուրիչ տեսարանին վրա հրավիրելով անոր ուշադրությունը:
Ըսե՛ք սակայն. բնության այդ հմայելի տեսարանին մեջ սրտերնիդ պետք չունեցա՞վ սրտի մը, որ բաբախեր ձեզի համար: Նորատի կինը միշտ կը լռեր, բայց արտերի կարևորությունը, հուզմունքը կը խոսեին իրեն համար։
Միշտ կրնայիք ունենալ այդ սիրտըը և միշտ պիտի ունենայիք, հարցրեց Զարնե բուռն խանդով մը, եթե անգութ ծնողքդ փշրած, խորտակած չըլլային մեր ապագան, գիտե՞ս, թե քեզ առաջին անգամ տեսնելու ետքը չորս տարի հետզհետե ամուսնության խնդրեցի քեզի, այն ատեն տասնըութը տարեկան էի․ յոթը տարի անցած է անկեց ի վոր, և բան մը փոխված չէ սրըիս մեջ քեզի համար։ Ըսե՛, կըունդունիս հիմակ այս սիրտը, կը ներե՞ս; Եվ ձայնը մարեցան հեղձամղձուկ։
Այս բուռն, անկեղծ հայտարարությունը, վեցը ամսե ի վեր իր ներկայացումը զսպած այս մեծ զգացման պարզ բացատրականությունը ու վրա տրավ բարեկանուհիս․ ուզեց քանի մի բառեր թոթովել պարտքերուն, իր դիրքին, իր վիծակին վրա, և չը հաջողեցավ։ Իրե՞ն էր որ կ՝սեին այդ խոսքերը, իրեն, ամուսնացյալ կնոջ մը․ ու կ՝ամաչար, ու ճաթը ճակատեն վար կը քաշեր ծածկելու իր կարմրածությունը, իր արցունքով լեցուն աչվըները։ բայց հանկարծ սրտին խորեն կուռքի մը պես պաշտած այդ էակեն տարիներե ի վեր առանց գիտենալու սիրված ըլլալու երջանկությունը արձանի մը պես կելլեր կը կայներ իր պարկեշտության դեմը, մեկ հարվածով գետինը տապելելով զայն։
Երբ տուն հասավ հոգնած, ջախջախված էր․ բոլոր գիշեր երկու ներհակ ուրվականերու մեջտեղը տապլետկեցավ, լալով, տառապելով ու երջանիկ ըլլալով։
Առվտան ինծի եկած ատենը հանդարտ կ՝երևար։
Պիտի մեկնիմ, ըսավ, Կյուրին պիտի երթամ․ ամուսնույս խոստացա այս առտու․ իր եղբայրը պիտի գա հոս մեր տեղը։
Ու սկսավ լալ։
Զարմացած երեսն ի վեր կը նայեի, բան մը չհասկանալով ըսածներեն։
Այն ատեն նկարագրեց ինծի առջի իրիկվան դեպքը․ մինչև այն օրը չէր համարձակվեր հայտնել ինծի իր զգացմունքը, գիտենալով, որ պիտի դատապարտեի զզինքը: Բայց հիմա, որ մեկնելու որոշումը տված էր, կուգար խնդրելու ինձմե, որ թող տզմ զինքը ետ կենալու իր որոշումեն:
Կը վախնամ, որ վերջին պահուն քաջությունս կը պակսի, կ՝ըսեր:
Կը խոստովաներ, թե Զարեհ կրնար զինքը ամեն ծայրահեղության տանիլ. կ՝զգար, թե անոր քովը կամք չուներ, և ինքզինքը պաշտպանելու միակ միջոցը ղայն չ՝տեսնելն էր:
Ասոնք ըսելե ետքը մեկեն ի մեկ կը հուզվեր, կը բողոքեր աշխարհի անիրավության դեմ, որուն օրենքները փոխադարձ ամուր սիրո երանութենեն կը գրկեին զիրենք: Կյանքը ճանաչելե առաջ թաղված հոգի մըն էր, որ հրաշքով պահ մը վերակենդանացած՝ կյանքի քաղցրության ճաշակն առնելե ետքը չէր ուզեր մեռնիլ, ճյուղերու, շյուղերու կը աթթվեր իր պարտքի ցուրտ գերեզմանը դառնայե առաջ:
Հետո աչքին առջև կը բերեր ապօրեն սիրո մը մեջ իր ունենալիք սուտ, շինծու երջանկության բոլոր դառն հետևանքները. կ՝երևակայեր ինքզինքը անպատիվ, խղճի խայթերով տանջված, ամուսնույն տանը մեջ կատարելով անհավատարիմ կնոջ դերը միշտ կեղծելով, միշտ խաբելով, միշտ դողալով, այդ անարգ, այդ խայտառակ դերը:
Մյուս կողմեն իր զոհողության մեծության դեջ կը գտներ վայելքներ, անհուն զոհացում մը իր արևժանապատվության հզոր զգացմանը, բարձրանալով ամեն ատորնութենե վեր, իրավ իր աչքին միայն վանզի մարդիկ չը պիտի հավատային իրեն, եթե օր մը պատմեր անոնց իր զոհը:
Այս մտածումին մեջ կը հիշեր Զարեհին հուսահատությունը, անոր տառապանքները:
Իմ ցավերուս կը դիմանամ, անորին չեմ կրնար...
Այս մտածումին մեջ կը հիշեր Զարեհին իրեն համար ունեցած պաշտումը պիտի նվազեր. ինք անոր աչքեն պիտենար, պիտի պզտիկնար օր մը, եթե դադրեր պարկեծտ կին մ՝ոլլալե, որ իր գլխավոր հրապույրն էր: Ամեն բան շիտակ տեսնելու, շիտակ դատելու իր կարողությունը այս պարագային մեջ ալ կառաջնորդվեր իրեն կիրքերու աղջամուղջին մեջեն ելք մը գտնելու. և մտքի ու արժանապատվուտյան տեր կնոջ այս ղափարին առջև կը փշրեր, կը հալեր իր բոլոր տենչոտ երազներու տարափը, ինչպես կարկուտի կաթիլներ, որոնք վերեն կիյնան քարի պես ուժգին ամեն բան կոտրելու սաստկությամբ, ու փսոր-փսոր կըլլան արևուն ճառագայփներուն տակ լուծվելով:
Է
Առտուն կանուխ բազմությամբ կ՝երթայինք ցորենի ընդարձակ դաշտերու մեջեն անցնող ճամբեն, որ Պեյնամ կը տանի, Կյուրինի ուղեվորության առաջին օթևանը: Մեր ձմեռային ընկերության բոլորբ անդամները հետ էին, իրենց ձիերով ժրջապատետելով Ռուբեն աղան ու իր կինը, ողջերթ մաղթելու անոնց, որ կը մեկնեին Գաղատիայեն:
Շաբաթ մը մրցելե ու տառապելե ետքը՝ խեղճ բարեկամուհիս հաղթեր էր վերջապես՝ իր զոհողության ու դժբախտության վարժված սրտին և առջի իրիկունը բվերջին հասատ որոշումը մը տայե ետքը՝ առտու կանուխ կը մեկներ, միշտ վախնալով տկարության վայրկյանի մը մեջ տեղի տալե տարբեր զգացմունքներու:
Այն առտուն միայն իմացուցած էինք այս լուրը Զարեհին. վազեր եկել էր հեք երիտասարդը, և առանձին գտնելու համար սիրած էակը զեր չէր տեսներ Կյորչերենի ճամբուն դեպքեն ի վեր:
Բարակ անձրև կ՝սկսեր մաղվիլ երկնքին երեսը խճողվախ ամպերեն, արցունքի պես տխուր, խանր խանր իջնելով մեր երեսներն ի վար. քանրի մը քայլ միայն հեռու էր բարեկամուհիս Զարեհեն, և չէր կրնար խոսեր բազմության պատճառավ: Մերթ ընդ մերթ ցավաղին, սիրտ հոշոտող նայվախքը մը միայն կը նետեր անոր վրա. հետո ինծի կը նայեր պաղատագին աղաչելով կարծես, որ մինավորիկ չը թողում զայն իր վշտերու մեջ: Լերան մը ստորոտ ձիերը կեցան. անձրևը կՙսկսեր սաստկանալ, և բաժնվելու վարկյանը հասած էր:
Ամենքը կարգավ գացին իրենց վերջին ողջույնը տալու երկու ամուսիններուն: Ձեռքի սողումներ, բարի ճամբորդություններ. և ետ դառնալով կը վազեցին ձիերին, չը բռնվելու համար անձրևևն որ տեղատարափ եղած էր:
Ամենեն ետքը Զարեհ եկավօ, դեմքը դեփ դեղին՝ ավրված, կայծակե զարնված մարդու մը պես:
Ինչ ըրի քեզի, ըսավ ցած ձայնով, մինչև ես հրաժեշտ կուտայի Ռուբեն աղային, և ինչու կը փախչիս ինձմե:
Իր մտքին մեջ քանի մը վայրկյանե ի վեր ամեն բան լուծեր, ամեն բան հասկացեր էր:
Քեզի համար ունեցած մեծ սերս է, որ այս քաջությունը տվավ ինծի, պատասխանեց բարեկամուհիս լալով. եթե հոս մնայի, անպատիվ կին մը պիտի ըլլայի, և օր մը պիտի դադրեիր զիս սիրելե: Երջանկությունս զոհեցի, պատիվս պահելու և միշտ սիրուդ արժանի մնալու համար:
Եվ մտրակեց ձին տեղատարափին շառաչումին մեջ խեղդելու իր հեծկլտուքը, և մշուշի թանձր խավարի ետին աներևույթ եղավ: