Шушаник Кургинян

Ծախվածը

Նա շատ ջահել էր, աչագեղ, քնքուշ,
Մանկական ժպիտ կար անբիծ դեմքին.
Միշտ մորն էր օգնում և ձայնով անուշ
Անվիշտ երգում էր― կայտառ էր հոգին։

Մի օր ծախեցին նրան լավ գնով՝
Հարուստ աղայի կին պիտի դառնար.
Եվ կոպիտ հայրը տուն եկավ գինով,
Վրդովեց կույսի քունն ու դադար։

Երկու շարք ոսկի, մատանի, մանյակ,
Եվ մարգարտից շքեղ փիրուշան
Հագցրին նրան. դարձավ հրեշտակ,
Մի քնքուշ կոկոն, նորածիլ շուշան։

Եվ իր փեսայի հսկա ձեռքն առած
Անձայն, անշշուկ հետևեց նրան,
Չքնաղ այն դեմքին գունաթափ, շշմած,
Սարսափ տարածվեց, երբ տեսավ սեղան։

Արբած քահանան քծնվող ժպտով.
― Կամքո՞վն է եկել,― կույսին հարցրեց,
Եվ պատասխանը իբր լսելով,
Աղայի նվեր ֆարաջան հիշեց․․․

Անցան տարիներ․․․ մի օր ես նրան
Տեսա այլակերպ, հիվանդ, նիհարած․․․
Նա ուխտ էր եկել հինավուրց մատրան՝
Խնկով ու մոմով, ծոմ ու պաս պահած։

Նա ինձ հետ այնպես կարոտով խոսում՝
Վախկոտ հայացքը շուրջը ձգելով.
Եվ սրտաճմլիկ լալիս ափսոսում
Քաշած օրերը անկեղծ սոսկումով․․․

Նա շատ էր ծնում․․․ և ուխտ էր եկել
Զորավոր սրբի<ն> անծին մնալու.
Եվ պաղ քարերը այնպես գրկել՝
Կասես զգում էր, որ չէ ծնելու․․․


Մայիսի 21, 1907 թ․

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Что я буду делать без тебя
Саят Нова

Что я буду делать без тебя

Сад в Сочи 1943 г.
Сад в Сочи 1943 г.
Играть онлайн