Шушаник Кургинян

Գիշեր 3

Ահա լուսինը
Ամպի ուսին մենակ տրտում քուն մտավ,
Մի սիրունիկ,
Հուրծիր աստղիկ վազեց՝ հարմար տեղ գտավ։

Արտը հասած
Հեքիաթ ասաց․ ուռին լացեց երազում․
Գետն էլ այդպես
Նոր հարսի պես քչքչում է ու նազում։
Դե դուրս արի,
Ես այս սարի ոգին եմ քաջ-խենթ-խելառ
Ու պերճ խոսքի
Ունեմ ոսկի քնար մի նուրբ, ոսկելար։

Եկ ու անցիր
Որպես անծիր երկնքի վառ լուսատու,
Որ հլու հեզ
Ներբողեմ քեզ երգովս խիզախ ու հատու։

Վաղը նորից
Չարքաշ օրից հոգիս կընկնի լծի տակ,
Գուցե եկար
Ու չգտար ինձ հմայքիդ հպատակ։

Դեհ դուրս արի,
Ես այս սար ոգին եմ ինքնակալ,
Գահս է միշտ
Տառապանք, վիշտ․․․ փառքս՝ տանջվել ու տոկալ։

1912 թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок

Девятая волна
Девятая волна
Играть онлайн