Шушаник Кургинян

Գեղջկուհու բախտավորություն

Ձիուն նստած, բեղն ոլորած,
Գտակը ծուռ մի կողքի,
Կուրծքը բացած-քամուն տված՝
Յարս սարից վայր կիջնի։

Բլբուլ, գիտե՞ս այդ երգերից,
Թե չգիտես, սովորիր․
Դուշման, փախի՛ր սարի լանջից՝
Թե չփախչես, վախեցիր։

Ծաղիկ, փախի՛ր խոպան դաշտից,
Կտրիճ կրծքին շատ կապրես,
Հովիկ, թռի՛ր լեռ ու ժայռից,
Գանգուրները տատանես։

Յարս եկավ, ջանս եկավ,
Սև ձին տակը խաղալով,
Հեռվից եկավ, հոգնած իջավ,
Սիրտը սիրով, համբույրով․․․

Ծաղիկ, չգաս― քեզ տեղ չեմ տա
Կտրիճ կրծքին, որ ապրես―
Հովիկ չգաս, քեզ չեմ թույլ տա
Գանգուրները տատանես։

Ազիզ մորից վախվխելով
Ծածուկ սիրել եմ, տանջվել,
Գիշերն անքուն, թաց աչքերով
Նրան վաղո՛ւց սպասել․․․

1905

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ти Чинар
Комитас

Ти Чинар

Портрет армянской женщины, 1963 г.
Портрет армянской женщины, 1963 г.
Играть онлайн