Шушаник Кургинян

Անցած օրերը

Մի՞թե արշալույս շողով վարդավառ,
Փափլիկ ամպերը ծիրանի հագած,
Կամ վերջալույսը շքեղ հրավառ՝
Արքայի նման
Սարերին բազմած

Կարող են արդյոք մի օր նմանվեն
Ձե՛զ, անցած օրեր, թռած ծիծառներ,
Հանգիստ գիշերիս անուրջ ու տեսիլ,
Միտքս գուրգուրող
Երազ-ցնորքներ․․․

Որ այնպես շքեղ հուրհրալ գիտեք
Սև սիրտ գիշերվա մեռնելու ժամին,
Որ այնպես դյութիչ կարմրել գիտեք
Հոգնած ցերեկի
Փախչելու պահին։

Ա՛հ, անցած օրեր, հիշատակների
Անսպառ աղբյուր․․․ հսկա կոթողներ
Անխորտակ կանգնած սիրո, հուշերի
Անմահ դուք մեռած
Լռիկ վկաներ։

Կսիրեմ հաճախ ընկնել ձեր խոր-խոր
Գաղտնի ծերպերում ընկնել թափառել,
Մենակ, ինքիշխան ձեր խորհրդավոր
Բանալին կրծքիս
Թախծով անասել։

Կսիրեմ հաճախ ըմբոստ լողորդի
Ազատ թռիչքով ընկնել ձեր գրկում,
Լողալ․․․ ու սուզվել․․․ մոռանալ վշտի
Աշնան ոռնոցը
Կյանքիս անխնդում։

1905

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

Ожидающий
Ожидающий
Играть онлайн