Саят-Нова

Վունց օր վուր ղարիբ բուլբուլը

էսպես Դիբա ու յինգիդունիայի հանգում, որ մուսադասի կասին. Արութինի ասած.

Վունց օր վուր ղարիբ բուլբուլը մե տարով բաղին կարոտ է
էնենց գու լա քու սիրողը՝ ձեռիդ յարաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի՛ խոսի, քու ճուրտը աղին կարոտ է.
Հասիլ է ծուցիդ շամամը՝ օսկե թաբախին կարոտ է։

Մե զադ չը կա՛ գուման ածիմ, ասիմ, Էն նըման Է գանքըդ
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես Է փայլում ունքըդ
Բոյեմեդ չուրս մատն ավելի լըցվիլ Է դոշդ ու թիկանքըդ,
Զարով, աբրեշումով հուսած մազիրըդ շաղին կարոտ Է։

Դուն խոմ Է՛ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, արի
Ծուցըդ վարաղնած հուջրա Է, հուտ ունե մուշկ ու ամբարի
Յիրիք հարուր վացունուվից ամեն անդամըդ ղարարի,
Կուռըդ շիշմատ, մատնիրըդ մում՝ բըրոլե ճաղին կարոտ է:

Յիս է՛լ ուրիշի յար չիմ սիրի, աշխարումըս դուն իս իմը,
Թե մե շափաթ քիզ չիմ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմը,
Թեգուզ թաքավարը կանչե, թեգուզ Լողըման հեքիմը,
Վո՞ւր մե դարդըս կու հասկանան՝ դուգումըս դաղին կարոտ է։

Գիշիր-ցերեկ ման իմ գալի էշխեդ յանա-յանա, գո՛զալ,
Անգաճ ա՛րա, մատաղ իմ քիզ, մե քիչ կամաց գընա, գո՛զալ.
Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո՚զալ.
Մագամ մեռա՞վ Սայաթ Նովեն, անգաճըդ խաղին կարոտ է։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ноктюрн
Эдуард Багдасарян

Ноктюрн

Цветы погибшим героям
Цветы погибшим героям
Играть онлайн