Саят-Нова

Ինձ ու իմ սիրեկան յարին

էս էլ Դիբա ու յինգիդունիայի ձենում, հանգը ղազալի. Արութինի ասած,

Ինձ ու իմ սիրեկան յարին մի տարի բերած գիդենաք.
Ախ քաշելեն սըրտիս մեչը արունը մերած գիդենաք.
Գիշիր-ցերեկ յարի խաթրու ջիգարըս էրած գիդենաք.
Աճկըս թաց, բերանըս ցամաք, լիզուս յիդ քերած գիդենաք։

Սիրտըս փուրումըս թուլացավ անգալներու զախ անելեն,
Ուշկ ու միտկըս խառնըվեցավ խուռը-խուռը խաղ հանելեն,
Աճկեմես ջուհարը գընաց՝ յարեն կարոտ՝ ա՛խ անելեն.
է՛լ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք։

էրած խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մար ու՛նենամ.
Լիզվով չիմ կանացի ասի, թեգուզ խոսկըս փար ու՛նենամ.
Ափսուսալու հազար ափսուս, յիս է՜ս ղադա դար ու՛նենամ,
էշխեն ուշկ ու միտկըս կապած, ինձ ջըրի տարած գիդենաք։

Սիրտըս փուրամըս սըքուր է, ալ աճկիրըս լաց է անում.
Ծովը նընգած ամբի նըման դոշս ու յախես թաց է անում.
Քանի վուր մըհլամ իմ դընում, դուգունս է՛լ խիստ բաց է անում.
Հալվեցա, արնաքամ էլա՝ յարես յիդ արած գիդենաք։

Օվ տեսնում է, է՛ս է ասում՝ «վա՜յ քու դարին, Սա՚յաթ Նովա,
Համաշա քիզ պիտինք տեսնի աճկըդ արին, Սա՚յաթ Նովա,
Ինչո՛վ չէլավ, չըռաստ էկար մե լավ յարին, Սա՚յաթ Նովա».
Ումբըրս էրազի պես գընաց՝ ծառըս չը խերած գիդենաք։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Симфоническое Панель "Армения"
Лазарос Сарьян

Симфоническое Панель "Армения"