Саят-Нова

Աշխարհէմէն բէզարիլ իմ

Աշխարհէմէն բէզարիլ իմ․․․

Աշխարհէմէն բէզարիլ իմ, էլ բերնումըս համ չըկայ, չէ՛,
Թառամիլ է սըրտիս վարդըն, սափա, զօղ ու դամ չըկայ, չէ՛,
Ամէն մարդ ի՛րան է քաշում, դարդիման համդամ չըկայ, չէ՛,
Բոլորըն ղամքաշ ին դառի՝ ուրախ սիրտ անգամ չըկայ, չէ՛:

Դառըն խօսքով սիրտըս խուցից՝ վադի ձեռնէ՛մէն գուլամ յիս,
Դօստիրըս դուշման ին դառի, եադի ձեռնէ՛մէն գուլամ յիս,
Մէկ չէ, էրկու չէ՝ աշխարհում շատի ձեռնէ՛մէն գուլամ յիս,
Էյթիբարըն վիրացիլ է, ասկ ու բարեկամ չըկայ, չէ՛:

Է՜յ ադալաթ հուքմի-հէ՛քիմ, սուչըս ի՞նչ է, ա՛սա ինձի,
Վուր հագցըրիր իմ չուզեցած սիվ ու սուգ լիբա՛սըն ինձի,
Խըմցըրեցիր անմիղ տիղըն էս աղուի թասըն ինձի.
Հոգուդ մէջ՝ ի՛նսափ, սըրտումըդ շընուք ու քարամ չըկայ, չէ՛:

.....................................................................................

Թէ ռուխսաթ տան՝ սիրտըս բանամ, կու տեսնիք՝ դարդիրըս ծով ա,
Դօվրանէմէն դուս ին գըցի, իմ տիղըս բըռնողըն ո՞վ ա,
Ասում ին՝ տարքըդ թամամից, լա՛ց ու վո՛ւղբա, Սա՛յաթ-Նովա,
Հէյ վա՜խ, էլ ձեռիս քամանչա, մէջլիսումըն ջամ չըկայ, չէ՛:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Бездомный - Комитас
Бездомный - Комитас
Играть онлайн