Норайр Манвелян

Կյանք պարադոքսալ

Կտակս է քեզ, էակ բազմաշնորհ,

Կյանքի օրհնանքը կրող, արարող,

Պատգամս է քեզ, մա’րդ արարած,

Եվ խորհուրդս անկեղծ՝ փորձիցս խորհած։

Թե կամենաս աշխարհ լի սիրով,

Մարդկանց՝ անկեղծ ժպիտով վարակված,

Գտիր դու քո այն ժպիտը գերող,

Որ կշողա հայելուց դեմքիդ ամպամած։

Թե ճիգ թափես գտնելու հայրենիք,

Թաքնված կլինի այն հեռու արտերկրում։

Բարքերն օտարի, պանդուխտի կնիք՝

Քեզ ծնած ժողովրդի արժևորում։

Թե ձգտես գտնել կյանքի ընկերներ,

Պիտի, ցավո՛ք, դավաճանվես։

Նախանձի սարսուռներ, դավահյուս շշուկներ,

Հիացմունքից սթափության երախը մտնես։

Թե տենչաս հաստատել խաղաղություն,

Անդորրի լռության մեղեդին վայելել,

Սպասելու է քեզ ան-հանգստություն՝

Ունակ մեղեդին լսելի դարձնել։

Թե ուզենաս լցնել քո հոգին

Ներողամտության կենարար լույսով,

Պիտի ցնցվի քո աշխարհն ու ժայթքի

Վրեժխնդրության հրաբխով։

Թե ցանկանաս հասկանալ սերը՝

Ամենակալ, մշտապես ներկա,

Պետք է հագնես գորշագույն սքեմը,

Ճամփա ընկնես գիշերով լուսնկա։

Եվ երբ որ զգաս, որ լույս ես գտել՝

Կյանքի գույները բուռն արթնացնող.

Հույզերդ, տե'ս, ստվերներ են գցել

Հուշերի կրակին՝ մեղմորեն մարող։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Ереванские этюды
Александр Спендиарян

Ереванские этюды

Связанный во сне
Связанный во сне
Играть онлайн