Норайр Манвелян

Հանդիպում պուրակում

Սուրճի համը ծխախոտի բիրտ մխով

Ամռան բուրմունքն էր փորձում զսպել,

Երկու մարդ` անհայտ ճակատագրով,

Որոշեցին պուրակում իրար կողք նստել։

Մեկը ջահել` գալիքի ծածկոցը մտքին,

Մյուսի երեսին` տպված իր անցյալը,

Բարև ասաց պապը հարևան ջահելին

Եվ բարև լսեց նա ի պատասխան։

Միմյանց լեզու չգիտեին նրանք,

Խոսեցին գալարվող ծխի լեզվով,

Հևաց ծերունին, հանդիպեցին նրանք

Հայացքով` հոգու խորք հասնող։

Պատանին զգաց անցյալի հովվիկը,

Սրտում միայնակ, նա գտավ մի պատրանք`

Իր պապը կանգնած, ուղղում էր շապիկը`

Թոռին ասելով` «պահիր երազանք«:

Եվ թոռը հիշեց իր պապի ձեռքերը`

Դժնի կյանքից դողդողացող,

Բայց չէին դողում ծերունու ձեռքերը,

Երկրորդ ծխախոտը զգուշորեն այրող։

Հավաքեց ջահելը հոգու իր կրակը

Ու ասաց՝ «ես հայ եմ, Հայաստան երկրից»։

Կրկնեց՝ «Հայաստա՞ն», հույն օտար պապը

Ու անհետացավ տեսադաշտից։

Թոռան աչքերում՝ պապին ողջունելը

Դաջված օրերում անդառնալի,

Անցորդ պապի հեռանալը տեսնելը

Սիրտն ալիքեց պանդուխտ ջահելի։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Прийти
Давид Баласанян

Прийти

Ожидание, 1900 год.
Ожидание, 1900 год.
Играть онлайн