Комитас

Սպիրիդոն Մելիքյանին 1913, 9 հունիսի, Կ.Պոլիս

Սիրելի Սպիրիդոն ջան,

Այս շաբաթ օր Ճանապարհ եմ ելնելու դէպի Կովկաս եւ Թիֆլիզ: Բաթումէն կը գրեմ կամ կը հեռագրեմ քեզ գալու օրս ու մի լաւ կուշտ ու կուռ կը խօսենք իրար հետ:
Շատ ուրախ եմ, որ վերջապէս ամուսնացել ես եւ մինչեւ իսկ ժառանգդ պատրաստել արքայական գահիդ համար, ես էլ ասում եմ, թե Էս ի՞նչ Soprano է, որ լսում եմ հեռաւոր ամպերի մէջէն եւ Թիֆլիզի հորիզոնէն, դու մի ասա մեր Թստեբանն է եղել` հա՜փշի՛ւն է եղել:
Մի գամ, տես, քեզ որքա՛ն եմ ծեծելու` խորտուխաշիլ եմ անելու, որ մէկ էլ չը հիւանդանաս. Ժամանակ ես գտել հը՞:
Լրագրերի մէջ կարդացել էի հիմնած երաժշտական միութեանդ մասին եւ իսկոյն գուշակեցի, որ դուն ես շարժել քաղաքիդ երաժշտական ճահիճները. եւ աւելի ուրախացայ, որ ապագան ապահովելու համար հրաժարուել ես նախագահութենէն, զի գորտերը պիտի գրգռէին քու դէմ, ապրի՜ս, պաչիկս, Թստեբան ջան:
Բանիւ բերանոյ կը խօսենք իրար հետ, սպասում եմ նախարարաի թոյլտուութեան Պետերբուրգէն, առանց որի կարող չեն հոգեւորականներ Կովկաս անցնել, արգելք չեն յարուցանի, զի դեսպանի հետ աղբէր ենք եղել:
Շատ ու շատ բարեւներս եւ օրհնութիւններս Սաթիկիդ (ո՜չ Արազեանի), որ քեզ համար լաւ ու անձնուէր ընկեր է հանդիսացել եւ քեզ ու պզտիկիդ ջերմ համբոյրներով գալու եմ եւ նոր պսակելու եմ, էն թաւուր չէ, չե՜մ ընդունում:

Քոյդ Կոմիտաս
Յ.Գ. Երգարաններն ուղարկեցի այսօր:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

29 марта 1963 г., Нью-Йорк.
29 марта 1963 г., Нью-Йорк.
Играть онлайн