Комитас

Քառեակներ

1.

Գարուն ցելաւ ծաղկունիկ բոցերով,
Ամառն ելաւ հասկունիկ ծոցերով.
Աշունն առաւ խատուտիկ բարերով,
Ձմեռ պատաւ` պատուտիկ սառերով։

2.

Ելաւ տերեւ` երեւ երեւ կանաչ ծովակի.
Տարփուն-տարփուն կապոյտ հովակի.
Ժըպիտ քօղով սըրտիկ հովին ծըռավ,
Ծըպիտ դողով սըրիկ քովին դըրած։

3.

Ելաւ շինական` ցանեց առաւ`
Բուռը լի ցորեն.
Անցաւ դաշտէն ու ձորէն
Բարձաւ տասը լիր ցորեն։

4.

Կարմիր ցայգով` մանուշակ երկին նաւեցիր.
Կանաչ այգով անուշակ հերկին բաւեցիր.
Խաղալ-ցօրըդ շողն էլ վըրան`
Քաղով-դողով` ձորն էլ վըրան։

5.

Հըրաբարձ լեռներ` կոնելով`
Նարգիզ դալարուն դիզել.
Սողուն կողեր շոգելով`
Ոսկին արծաթ շիթել։

6.

Այն ի՞նչ ամպ էր` աղօտ-աղօտ ծռուեցաւ,
Ու թուխ պատեց կապուտեց.
Այն սեւ ամպ էր` մաղօտ-մաղօտ ցրուեցաւ,
Ու պուխ կապեց պատուտեց։

7.

Սէրըտ անմիտ սըրով բոցոտեցին,
Բեռըտ խաւար հըրով խոցոտեցին.
Երկրիտ հողէն խաչըդ բուսաւ,
Կեանքիդ կողէն աչըդ հիւսաւ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Серенада
Лазарос Сарьян

Серенада

Девушка у окна (в деревне)-1964
Девушка у окна (в деревне)-1964
Играть онлайн