Хачатур Абовян

Վերք Հայաստանի

Պատմական վեպ


ԱԶՆՈՒԱՏՈՀՄ ԶՕՐԱՊԵՏԻ,


ՔԱՋԱԶԱՐՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ
ՎՍԵՄԱՄԻՏ ՀԱՅԿԱԶՆՈՅ ՍՄԲԱՏԱՅ
ԿԱՅՍԵՐԱՊՍԱԿ ԱՍՊԵՏԻ

Հոգեհարազատ սիրոյ
նորընձիւղ առհաւատչեայ


Ես ո՞ւմ զիմ ողբոց բացից սգարան,
Ես ո՞ւմ դառն վիրացս ցուցից զբերան.
Վաղուց գլխիկոր թախծեալ իմ քնար՝
Անկեալ ի խոնարհ, խզեալ զյուսոյն լար,
Բանայր ինձ զայն խոր զընդան հոգեսպառ,
Վայել զիմ կենաց վայրիկ այս թշուառ,
Գրկել զայն անսիրտ, սառն չքադարան,
Մահուամբ դիւրանալ ի նախնեացն կայան.
Սուրբ փոշւոյն գէ՛թ իմ կոճղ ոսկերոտեաց
Նուիրել, մնալ զատ յայս արհաւրաց։

Դո՛ւ զիմ սպառեալ շունչ կրկին զարթուցեր,
Դո՛ւ նսեմ հոգւոյս նոր լո՛յս բաշխեցեր.
Ի Քո՛յդ հայեցեւալ սէր առ Հայրենին,
Ի ջերմ Քո եռանդն սրտի վեհ-խորին՝
Անկան կեղևանք յաչացս դառնակոծ,

Կենսահատ իմ թևք զօրացան ի Քոց
Ձայնից երկնասլաց։ Ո՛հ, զարթնում յանկարծ,
Մահաշունչ իմ քուն մեկնի ինքնհալած։
Հայրենին իւրով չքնաղ մեծութեամբ,
Հայկազունք իւրեանց ընտիր վեհութեամբ
Նոր դրա՛խտ, նոր օ՛ր սուրբ բացան առաջի
Թխպեալ իմ հոգւոյ, ծիւրեալ իմ սրտի։
Որդին կարօտեալ ի ծունկս սիրավառ
Անկեալ՝ որոնէ զիւր աստղ ուղեվար։
Դու յայս երկնաղերս մաղթանաց պահու
Կանգնիս ի բարձունս Հայկազանց դասու.
Հոգեհրաշ տեսլեամբ անմահ Քոց նախնեաց,
Կիլիկեան վեհից Սմբատաց քաջաց
Զանուն, զօրինակ, զսիրտ և զեռանդն
Ի Քո՛յդ վեհ անձին բերեալ սիրամարտ՝
Բանաս զիմ լեզու, հանես զիմ բաղձանս
Ի բոյլս դիւցազանց մերոց ի կայանս,
Զորս բուռն ժամանակն թաղէր ի մոխիր,
Զորոց գին անկշիռ անգիտէր երկիր։
Թէ ո՛չ Բրաբիօն կապեսցեն Քեզ ձեռք,
Թէ ո՛չ խրոխտ կրկէսք կանգնեսցեն Քեզ մերք,
Մուսայն զՔո անուն՝ ընտիր, պաշտելի,
Հանցէ՛, վե՛հ սեպուհ, ի կամարս երկնի։
Անդ ջոկք մեծազանց մերոց սուրբ նախնեաց,
Աստ սիրտք շնորհապարտք անմեղ մեր մանկանց
Դարուց խիզախեալ՝ զանմահ յիշատակ
Քո սուրբ պահեսցեն յամայր անքանդակ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Վերք Հայաստանի"

Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind