Усик Ара

Վերջին բանաստեղծություն

Քամին անցնում է
քեզնից դատարկ կեսգիշերի սրտիս միջով,
որտեղից դու քեզ տարար
առանց մի կաթիլդ խնայելու:

Էլի մի քնահարամ ագռավ կռռում է անձրևի մեջ.
ես, որ չգիտեմ թռչնի լեզուն,
հասկանում եմ այս ուշ ժամի սև բառերը նրա.
- Ինչո՞ւ քեզ տարար ինձնից`
սիրտս թողնելով դատարկ կեսգիշերին:

Քամին սառն է, ձմռան պես կտրող.
տա՞ք ես հագնվել,
կոճկե՞լ ես վերարկուդ,
շարֆդ կապե՞լ ես,
սիրուն լուսավորս:
Ո՞ւմ հետ ես այս ուշ ժամին,
քո մասին հոգ տանո՞ւմ է,
անհանգստանո՞ւմ է քեզ համար.
չմրսես հանկարծ ինձնից դատարկ օրերիդ մեջ:

Քամին է կտրում իմ մարմինը առանց քեզ.
չգիտեմ՝ ի՞մ սիրտն է, թե՞ ագռավի,
որ թաց ու սև մնացել է կեսգիշերին

Իմ գարունը քեզ,
իմ ամառը քեզ,
իմ աշնան տաքն էլ քեզ.
հանկարծ չմնաս մենակ
ինձնից հոգնած օրերիդ մեջ:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат

Наш балкон, 1933 год.
Наш балкон, 1933 год.
Играть онлайн