Оганес Туманян
Մարգարե
Երբ որ վեհության կնիքը ճակատին
Եվ ճշմարտության սուրբ պատգամներով
Նա հայտնվեցավ մոլար աշխարքին
Եվ դարձ քարոզեց հրաթափ լեզվով,
Նրա աստվածային ձայնից սարսափած
Գիշերատեսիլ մարդիկ հուզվեցին,
Իրանց սեղանից վեր կացան հարբած,
Մոլեգնության մեջ աղաղակեցին.
  Ո՞վ ես դուն, արի՛, այս մեր հանցավոր
Ուրախությանը մասնակից եղիր,
Կամ թո՛ղ վայելենք մեր կյանքն անցավոր,
Թե չէ՝ խիստ պատժի քարերից փախիր։
Սակայն անվհատ նա հառաջ գնաց
Անուշադիր յուր անձի վնասին,
Մոլորությունը ներելով մարդկանց՝
Հոգ տարավ նրանց փրկության մասին։
Եվ երբ որ լուսո նա ջահը ձեռքին
Մոտեցավ կորստյան փոսի եզերքին,
Ապերախտ ձեռքով ամբոխը խավար
Զարկեց, խորտակեց ջահը փրկարար։
Ժամանակ անցավ. թշվառ ամբոխին
Արդեն փորձանքը վրա էր հասած,
Երբ ուշքի եկավ, վայ տվեց գլխին. 
«Նա մարգարե էր, նա իրավ ասաց»։
1890
 
                
                Лайк
         Сохранить
         Хочу почитать
    
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
          Давид Баласанян
Hапоминая
 
      Возвращение волхвов
        
          Играть онлайн