Оганес Туманян
Ձեռաց
Արգո պարոններ, հայրեր սրբազան,
Վաղուց ենք կռվել ես ու իմ մուսան,
Նրանից հետո էլ չեմ կարող ես
Սահուն ու ձեռաց հորինել էնպես։
Արգո պարոններ, հայրեր սրբազան,
Վաղուց ենք ջոկվել ես ու իմ մուսան,
Ես եկա դեպի աղմուկներն անվերջ,
Քեֆեր ու ճառեր, ժողովներ ու վեճ,
Դարձա թամադա ու քաղաքագետ․․․
Իսկ նա ինձանից հեռացավ անհետ...
Ասում են, իբրև, թափառում է նա
Բյուրակնյան ծաղկոտ սարերի վրա.
Ու չի մոռացել, դեռ հիշում է ինձ,
Տանջվում է, մաշվում սիրուց, կարոտից։
Բայց ճամփաները շատ են արյունոտ,
Չի կարողանում ետ դաոնա ինձ մոտ։
Երբ ճամփաները դիակների տեղ
Բուրյան ծաղիկներ կփռեն շքեղ,
Երբ էլ գաղթական չի լինիլ քաղցած
Երբ խոսք ու ժողով կըլինեն բաց-բաց,
Ողջի հետ հայն էլ կապրի ինքնորեն
Ու կպահանջի, որ երգեր գրեն,
Նա ետ կդառնա նոր աշխույժ առած,
Ես էլ էն օրը կգրեմ «ձեռաց»։
1915
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Лазарос Сарьян
Симфонические образы
Скрипач
Играть онлайн
Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.
Магнит
Саломея
КУПИТЕ СЕЙЧАС
Брошь
Материнство
КУПИТЕ СЕЙЧАС
Магнит
Материнство
КУПИТЕ СЕЙЧАС
Магнит
Сен-Мало
КУПИТЕ СЕЙЧАС
Открытка
Армянские миниатюры
КУПИТЕ СЕЙЧАС
Открытка
Иван Айвазовский
КУПИТЕ СЕЙЧАС
Игра
Морской бой в стиле Айвазовского
КУПИТЕ СЕЙЧАС
Брошь
Гора Сипан с острова Ктуц
КУПИТЕ СЕЙЧАС