Оганес Туманян
Դժար տարի
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Շատ է դըժար էս տարի.
Պապին տարան քյոխվի դուռ,
Հարկ են ուզում.  տո՛ւր հա, տո՛ւր...
  Կըտամ, քյոխվա, փող չունեմ։
  Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։
  Ամա՜ն, քյոխվա, քեզ ղուրբան,
Շեկոն գընա թող գութան,
Գարնան անենք վար ու ցանք,
Կալը կալսենք, բերենք տանք։
Գարունքը ետ դառավ էլ,
Գութան լըծվեց  հորովե՜լ...
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Դատենք ցորեն ու գարի,
Տանենք ածենք քյոխվի փեշ,
Որ չըտանի մեր գոմեշ։
1908
 
                
                Лайк
         Сохранить
         Хочу почитать
    
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
          Комитас
Ти Чинар
 
      Портрет Екатерины Давыдовны Ротиновой-Гургенбековой
        
          Играть онлайн